ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռամզան Կադիրովի շքեղ առանձնատունը՝ ներսից․ բացառիկ նկարահանում (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Չեչնիայի մայրաքաղաքը տոնեց Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը»,- The Daily Beast-ում հրապարակված իր հոդվածում գրում է լրագրող Աննա Նեմցովան: Ավելի քան 100 հազար երիտասարդներ մասնակցեցին երթին, որը գլխավորում էր Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը:

Վերջին 10 տարիների ընթացքում Կադիրովին հաճախ են քննադատել` մեղադրելով ավտորիտար կառավարման եւ մարդու իրավունքների խախտումների մեջ: «Բայց չեչենները գովաբանում են Կադիրովին այն բանի համար, որ ահաբեկչական հարձակումների դեպքերը նվազել են, շենքերը վերականգնվում են ավերակներից, ՌԴ կառավարությունից Չեչնիայի համար սուբսիդավորման տեսքով միլիարդավոր ռուբլի է ստացվում: Հարեւան հյուսիս-կովկասյան հանրապետություններում շատերն ասում են, որ նախանձում են Չեչնիային, որ նա այդպիսի ուժեղ առաջնորդ ունի: Կադիրովն ասել է ինձ. «Քանի դեռ Պուտինն աջակցում է ինձ, ես կարող եմ ամեն ինչ անել. Ալլահ Ագբար»,- գրում է Նեմցովան:

Սակայն նոր հակամարտությունների ուրվականը սկսում է մթագնել իրավիճակը Չեչնիայում: «Կադիրովը բազմաթիվ թշնամիներ ունի, սակայն ամենավտանգավորներից են նրանք, ովքեր Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի շարքերում այժմ հղկում են զինյալների եւ հրամանատարների իրենց հմտությունները»,- ասվում է հոդվածում:

Անցյալ հանգստյան օրերին Կադիրովը կազմակերպել էր մեկ այլ մեծ տոնախմբություն: «Նա նշել է իր ծննդյան օրը, ինչպես նաեւ Գրոզնի քաղաքի օրը»,- գրում  է հեղինակը: Պլանավորվում էին երեկույթներ եւ աստղերի համերգներ: Մոտավորապես ժամը 17-ին համերգասրահի մուտքի մոտ ոստիկանները կանգնեցրել են կասկածելի մի երիտասարդի: «Հենց այդ պահին ուժեղ պայթյուն է որոտացել, որը հիշեցրել է անցյալի պայթյունները, ցնցել Գրոզնին»,- ասվում է հոդվածում:

Ահաբեկիչները նախապես էին ծրագրել հարձակումը «որպես սպառնալիք` ուղղված Կադիրովին եւ Պուտինին»,- ասել է Գրիգորի Շվեդովը`  «Կովկասյան հանգույց» օնլայն գործակալության խմբագիրը: «Եվ թեեւ ոչ մի ուղղակի կապ չի հաստատվել, կիրակնօրյա ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ ԻՊ-ի առանցքային առաջնորդներից մեկը` Աբու Օմարը, պատրաստակամություն էր հայտնել 5 մլն. դոլար պարգեւավճար տալ Կադիրովի սպանության համար»,- ասվում է հոդվածում:

«Կովկասի էմիրության» զինյալները Կադիրովին մեղադրում են Հյուսիսային Կովկասում իսլամը ճնշելու եւ Սիրիայում Բաշար Ասադին աջակցելու մեջ»,- ասել է Շվեդովը:

«Կադիրովն առաջարկում է այլընտրանքային` ռուսամետ իսլամ, որը աջակցություն է վայելում ՌԴ կառավարության կողմից, այդ թվում՝ դպրոցներում կանանց եւ աղջիկների գլխաշոր կրելու կանոնների ներդրումը եւ մզկիթների շինարարության հովանավորումը: Այսօրվա Չեչնիայում Կադիրովն արել է ամեն ինչ, որպեսզի իր կողմը գրավի երիտասարդներին եւ Վլադիմիր Պուտինին ավելի հանրաճանաչ դարձնի, քան ԻՊ-ն է եւ այդ խմբավորման  գաղափարները»,- այսպես է եզրափակում հոդվածը Նեմցովան:

Առավել մանրամասն՝ Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular