ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսինդ ռոմանտիկ չէ՞. ահա 5 խորամանկ միջոց նրան այդպիսին դարձնելու համար

ՎԻԴԵՈ

Ցանկանու՞մ եք, որ ձեր ամուսինն ավելի ռոմանտիկ լինի, ծաղիկներ նվիրի, անակնկալներ մատուցի ձեզ, միասին գնաք զբոսնելու և այլն։ Ներկայացնում ենք հինգ խորամանկ քայլ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։

1. Սկսեք ավելի իրատեսական քայլերից

Իհարկե, ձեր ամուսինը սիրային նովելի հերոս չէ։ Ավելին, նա միգուցե իրեն ռոմանտիկ զգա, սակայն չլինի այն տղամարդը, որի մասին դուք իսկապես երազում եք։ Ուստի, պետք է սկսել ամենատարրական եւ իրատեսական քայլերից։ Կարելի է խնդրել, որ նա աղբը թափի, օգնի կրել ծանր պայուսակները։ Իհարկե, եթե տղամարդը անում է այս ամենը, ուրեմն կինը պետք է երախտապարտ լինի տղամարդուն։

2. Նախաձեռնությունը վեցրեք ձեր ձեռքը


Սիրային նամակ գրեք ձեր ամուսնուն եւ փոքր-ինչ օծանելիք շաղ տվեք թղթի վրա։ Փոքրիկ նվեր գնեք ամուսնու համար եւ դրեք այն նրա ավտոմեքենայի մեջ։ Նրա էլեկտրոնային փոստին սիրային նամակ ուղարկեք եւ ռոմանտիկ ընթրիք կազմակերպեք ձեզ համար։ Զանգեք նրան եւ ասեք․ «Ես քեզ սիրում եմ»։ Հիշեք, որ այս ամենը դուք անում եք հանուն ձեր սիրելի անձնավորության։ Իսկ եթե այս ամենից հետո ձեր ամուսինը կրկին ոչինչ չի անում, ուրեմն կարելի է մեղմ ու հանգիստ ասել կամ ակնարկել ձեր ցանկությունների մասին։

3. Նշեք, թե ինչ եք ցանկանում


Ցանկացած պարագայում նշեք, որ նա իսկական ջենթլմեն է, եւ դուք իսկապես շատ եք սիրում ու գնահատում նրան։ Եվ երբ նա կնշի, որ դուք հիանալի տեսք ունեք եւ հաճելի օծանելիք եք օգտագործում, ուրեմն կարելի է համբուրել նրան եւ «շնորհակալություն» ասել։ Երբ արդեն զգայական կապը կմեծանա, արդեն կարելի է ասել, թե ինչ եք իրականում ցանկանում։ Հիշեք, մի սպասեք, որ տղամարդը կարդա ձեր մտքերը․ նա այդ ունակությունները չունի։

4. Ռոմանտիկ մթնոլորտ ստեղծեք


Ռոմանտիկ մթնոլորտ ստեղծեք, հատուկ ուշադրություն դարձրեք նրան։ Թույլ մի տվեք, որ հեռուստացույցը, հեռախոսը կամ համակարգիչը «գողանան» նրան ձեզանից։ Անպայման հարցրեք, թե ինչպես է անցել նրա օրը, մերսեք ձեր սիրելիին, երեկոյան զբոսնեք, ձեռք ձեռքի բռնեք եւ այլն։ Միայնակ մի թողեք նրան ֆուտբոլ նայելիս, անպայման ընկերակցեք ու գրկեք նրան։ Միշտ ռոմանտիկ միջավայր ստեղծեք ձեր շուրջը։5. Խոստովանեք, որ ռոմանտիկ հարաբերությւոնները հենց այսպիսինն են լինում


Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ ռոմանտիկ հարաբերությունները վարդերն են, շոկոլադը, մոմերի լույսի ներքո ընթրիքը, սիրո խոստումները եւ այլն։ Սակայն տղամարդուն միշտ պետք է ասել, որ նա է ձեզ ուժ տալիս, նա է ձեզ աջակցում, նա է ձեր լավագույն ընկերը։ Տղամարդը ցանկանում է լսել, որ դուք երջանիկ եք նրա կողքին ու գնահատում եք նրան։

Առավել մանրամասն՝ Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular