ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թույլատրվու՞մ է արդյոք սիրով զբաղվելը հղիության ժամանակ

ՎԻԴԵՈ

Երևի թե չկա այլ թեմա, որն առաջացնի այդքան քննարկումներ և հակասական կարծիքներ որքան այս թեման, որը հղիության հենց սկզբից սկսում է հուզել ապագա ծնողներին:

Համաձայն մի հետազոտության՝ հղիների մոտ մոտ առաջին երեք ամիսների ընթացքում նվազում է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը: Բացատրվում է դա նրանով, որ հոգնածության, սրտխառնոցի և կրծքերի ցավոտության պայմաններում պարզապես չես մտածի սեքսի մասին: Հղիության վերջին ամիսներին սկսում է անհարմարություն պատճառել մեծացող որովայնը, և հաճախ այդ ամիսներին հղին բացի երեխայից և սպասվող ծննդաբերությունից բացի՝ այլ բանի վրա չի կարող կենտրոնանալ:

Սակայն իրականում շատ զույգեր պարզապես վախենում են դրանով զբաղվել հղիության ժամանակ, ոմանք դա մեկնաբանում են որ վախենում են վնասել երեխային, իսկ մի մասն էլ հատկապես խիստ դաստիարակություն ստացածները գտնում են, որ կա և բարոյական արգելք՝ իբր երեխան զգում է թե ինչով են զբաղված ծնողները:

Ինչ վերաբերվում է պտղին վնասելու վախին՝ դա բոլորովին անհիմն է: Պտուղը հուսալիորեն պաշտպանված է պտղաթաղանթներով և արգանդի հաստ մկանունքով, իսկ արգանդի պարանոցի մեջ գտնվող լորձային խցանը (որը դուրս է գալիս ծննդաբերությունից առաջ) պաշտպանում է արտաքին մի շարք ինֆեկցիոն գործոններից: Բնությունը փոքրիկին տեղավորել է յուրօրինակ օրորոցի մեջ, որն ընդունակ է պատսպարելու նրան անգամ ուղղակի հարվածից:

Առավել մանրամասն՝ Այստեղ

Շատ զույգեր վախենում են օրգազմից դարձյալ թյուրիմացաբար մտածելով, թե կվնասեն երեխային, մինչդեռ օրգազմի ժամանակ երեխան կարող է զգալ ընդամենը արգանդի պատերի որոշ տատանումներ միայն: Օրգաստիկ վիբրացիան, որը ընդգրկում է փոքր կոնքի մկանները, արգանդի մկանները համարյա թե չի ներառում իր մեջ: Սակայն օրգազմի ժամանակ արտադրվում է օքսիտոցին հորմոն, որը կարող է առաջացնել արգանդի մկանների կծկանքներ:

Ուստի ճիշտ կլինի սեռական հարաբերությունների հարցը քննարկել բուժող բժշկի հետ: Այնուամենայնիվ ստորև թվարկված դեպքերում չարժե ռիսկի դիմել

•     Արյունային արտադրության դեպքում
•    Արգանդի բարձր տոնուս՝ վիժման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ
•  Եթե նախորդ հղիություններն ավարտվել են վիժումներով կամ վաղաժամ ծննդաբերությամբ
•     Բազմապտուղ հղիություն
•  Ընկերքի հետ պրոբլեմներ՝ առաջադրություն, ցածր կպում, շերտազատման վտանգ
•    Անհատական պրոբլեմներ


Ինչ վերաբերում է այսպես ասած բարոյական կողմին, հարկ է նշել, որ այն նույնպես հիմքից զուրկ է: Եթե սեքսը հղիության ժամանակ պատճառում է ուրախություն և հաճույք, ապա դա միայն ողջունելի է,  քանի որ ապագա մայրիկը կարիք ունի սիրո և էմոցիոնալ օգնության: Իսկ ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները կնոջ էմոցիոնալ ֆիզիկական բավարարվածությունը կարևոր է երեխայի առողջության համար:

Եվ վերջապես սեքս ասելով պետք չէ հասկանալ միայն հենց սեռական ակտը՝ գոյություն ունեն միմյանց նկատմամբ սերը և քնքշությունն արտահայտելու բազմաթիվ տարբերակներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular