ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավերժ սեր. կենդանակերպի 3 նշան , ովքեր կսիրեն ամբողջ կյանքում

ՖՈՏՈ

Կենդանակերպի այս երեք նշանները սիրում են ամբողջ կյանքում, նրանք հաղթահարում են բազմաթիվ խոչընդոտներ, հոգ են տանում հարաբերությունների մասին և չեն դավաճանում:

Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգացմունքներով են ապրում: Նույնիսկ կարճ, Խեցգետնի համար ոչինչ չնշանակող սիրավեպն անհետևանք չի մնում: Նա խնամքով պահում է թե լավ, թե վատ հիշողությունները: Խեցգետնի զգացմունքները «թաքնված» են նրա հոգու խորքում, և նույնիսկ ամենամտերիմները չգիտեն՝ ինչ կրակ է թաքնված արտաքինից հանգիստ ու ժպտերես Խեցգետնի դիմակի տակ:

Երբ Խեցգետինը հասկանում է, որ իր սիրտն ազատ չէ, նա ավելի է փակվում իր ներսում, ամաչկոտ դառնում, նրա համար երբեմն նույնիսկ դժվար է խոսել սիրելիի հետ: Սա, իհարկե, միայն սկզբնական շրջանում: Խեցգետինն աստիճանաբար անկեղծանում է, դառնում ռոմանտիկ: Հանուն սիրելիի՝ Խեցգետինները պատրաստ են նույնիսկ սարեր շուռ տալ: Նրանք պատրաստ են օր ու գիշեր աշխատել, միայն թե զուգընկերն ունենա ամենը, ինչի մասին երազել է: Նա կօգնի զուգընկերոջը, կզիջի կոնֆլիկտների դեպքում:

Խեցգետիններն իսկապես կարողանում են սիրել և չեն կարողանում հասկանալ դավաճանությունը: Տարիների ընթացքում Խեցգետինների սերն ավելի է ամրապնդվում. նույնիսկ ծեր տարիքում նրանք վստահ են, որ աշխարհում չկա զուգընկերոջից ավելի գեղեցիկը:

Կույս: Կույսերը սառն են, հաճախ՝ հանելուկային: Հեշտ չէ գրավել նրանց սիրտը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք հենց այնպես հարաբերություններ չեն կառուցում: Նրանց զգացմունքները միանգամից չեն ծնվում, դրանք աստիճանաբար ամրապնդվում են: Եվ այն պահին, երբ Կույսերը հասկանում են, որ սիրում են, նրանց համար աշխարհը սահմանափակվում է մի մարդով:

Սկզբնական շրջանում Կույսերը կարող են դա ցույց չտալ, բավական զուսպ լինել, նույնիսկ վանել մարդկանց: Բայց դա անում են ենթագիտակցաբար՝ վախենալով զգացմունքից: Նրանք հասկանում են, որ խորտակվում են, բայց փրկվելու հնարավորություն չեն տեսնում: Կույսերը միշտ նվիրված են, ներում են սխալները, չեն դավաճանում և աջակցում են ամենադժվար պահերին:

Առյուծ: Առաջին հայացքից՝ ոչ ոք չի կարող մտածել, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ունակ են այդպես սիրել: Այո՛, նրանք կարողանում են սրտեր գրավել, ոչինչ չնշանակող ինտրիգներ հյուսել, բավարարել ինքնագնահատականը: Միշտ ուշադրության կենտրոնում լինելով՝ ձգտում են համապատասխանել իրենց կարգավիճակին:

Բայց երբ խոսքն իսկական սիրո մասին է, միայն զուգընկերոջ հետ Առյուծը վերածվում է անկեղծ ու առատաձեռն մարդու: Առյուծը սիրելիի մի ժպիտի համար կտա ամեն բան: Սիրելիին կորցնելու դեպքում Առյուծը փակվում է իր մեջ, դառնում դաժան ու հպարտ: Նա որևէ մեկին չի պատմում իր զգացմունքների մասին, լուռ տառապում է՝ խնամքով պահելով իր համար թանկ հիշողությունները: Տարիներ են հարկավոր, որպեսզի նա կարողանա գոնե մի փոքր բացել իր հոգին այլ մարդու առաջ: Իսկ եթե զուգընկերոջ հետ հարաբերությունները լավ են, Առյուծը կանի ամեն բան, որպեսզի տարիների ընթացքում զգացմունքներն ավելի ամրանան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular