ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ նամակով շահած տենդերի թեման արդեն հայտնվել է ռուսական մամուլում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 
Սևակ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 
 
Օրերս ռուսական մամուլն անգամ անդրադարձել է այն թեմային, թե ինչպես էին Հայաստանում կեղծ փաստաթղթի հիման վրա որոշ անձինք իրենց ցանկալի հունով ուղղորդել տենդերի շահելու գործընթացը։ Ռուսական մամուլի անդրադարձը այս թեմային պատահական չէր, քանի որ այդ խայտառակ պատմությունը տեղի է ունեցել ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերում։ 
Իսկ ամեն ինչ եղել է այսպես։ Սույն թվականի փետրվարի 16-ին հայ-բելոռուսական ԱՐ-Բե ընկերությունը հայտ է ներկայացրել մասնակցելու в/ч 2089 ռուսական զորամասին կարագ մատակարարելու տենդերին՝ մեկ կիլոգրամ կարագի համար առաջարկելով 3390 դրամ գինը։ Ընդհանուր 40 տոննա կարագի համար գինը կազմել է 135 միլիոն 600 հազար դրամ։
Տենդերի մրցույթի հաղթղոը պետք է որոշվեր փետրվարի 19-ին, սակայն դրանից մեկ օր առաջ որոշ անձինք Ար-Բե ընկերության անունից կեղծ նամակ են ուղարկում տենդերի մրցույթով զբաղվող իրավասու անձնաց, որտեղ գրված է լինում, որ Ար-Բե ընկերությունը իբր բաբձրացրել է իր առաջարկած գինը՝ 3390 դրամից դարձնելով 5325 դրամ։ 40 տոննա կարագի գինը այսպիսով դարձել է 213 միլիոն դրամ։
Այս ամենի արդյունքում փետրվարի 19-ին հաղթող է ճանաչվել բոլորովին այլ ընկերություն, որը 40 տոննա կարագի համար առաջարկել է 211 միլիոն դրամ։ Այսպիսով կեղծ նամակը որոշիչ է դարձել տենեդրի հաղթողին որոշելու գործընթացում։
ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարը գեներալ Ալեքսանդր Միխեևն է, որը, չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակ գտնվել է արձակուրդում, ամեն կերպ հետամուտ է եղել տեդերի հաղթողին որոշելու գործընթացին, ինչի արդյուքնւմ էլ առաջացել է ողջ այս պատմությունը։
Ար-Բե ընկերությունը, որի հիմանդիրներն են «Մուլտի գրուպ» կոնցեռնը և բելոռուսական պետական մարմինները, վերջիններիս հորդորով արդեն դիմել է հայաստանյան պատկան մարմիններին՝ խնդիրը ուսումնասիրելու համար։ Ինչպես արդեն վերևում նշեցինք, հարցին արդեն անդրադարձել է անգամ ռուսական մամուլը։ Ար-Բե ընկերությունը հետևողական է լինելու այս հարցում, և հարցը լուծում չստանալու դեպքում պատրաստ է դիմել անգամ Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը, որպեսզի մեղավոր անձինք խստագույնս պատժվեն։
Հ․Գ․ Ի դեպ, ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերում վաղուց բոլոր տենդերներն են իրականացվում նմանատիպ մութ մեխանիզմներով, ինչի արդյունքում դրանք մշտապես շահում են շուկայականից կրկնակի-եռակի թանկ գին առաջարկող ընկերությունները։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular