ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որն է եղել հանձնվելու պայմանը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Զինված ապստամբության մեկնարկից հետո հակասական տեղեկություններ էին ստացվում կողմերի միջեւ բանակցությունների մասին: Զինված խումբը դրել էր մի քանի պահանջներ, այդ թվում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Բանակցություններին ներգրավված էր նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, եւ ինչ որ պահի խոսք էր գնում այն մասին, որ որպես «փոխզիջում» հանվի Սարգսյանի հրաժարականի պահանջը:

Ժիրայր Սեֆիլյանն ասում էր, որ իրեն հնարավորություն տրվի հանդիպել խմբի անդամների հետ, որից հետո պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Իր հերթին, Սերժ Սարգսյանի անունից ասվում էր, որ եթե խումբը վայր դնի զենքը, Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ քննարկել իրավիճակը:

Բավական հակասական իրավիճակ էր նաեւ պահանջների հարցում, հստակություն չկար: Քանի որ այս «բանակցությունները» միջնորդավորված էին, հակասական տեղեկություններ էին ստացվում նաեւ այն մասին, թե արդյոք Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:

Հուլիսի 22-ին Սերժ Սարգսյանը հավաքեց իրավապահներին եւ ներկայացրեց իր պայմանները, որն ավելի շուտ վերջնագիր էր. «Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը: Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ: Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով»:

Դրանից հետո իշխանությունն անցավ կոշտ գործողությունների: Մի կողմից, սկսեցին շարքից հանվել խմբի անդամները, մյուս կողմից ոստիկանությունը կոշտ գործողությունների դիմեց ցուցարարների հանդեպ, իսկ հուլիսի 23-ին եւ 29-ին տեղի ունեցավ իսկական ջարդ: Բանակցությունների մասին կարծես թե հրապարակային այլեւս չէր խոսվում:

Այս իրավիճակը շարունակվեց մինչեւ հուլիսի 31-ը, երբ զինված խումբը վայր դրեց զենքը: Մինչ այդ, տարածվեց Ժիրայր Սեֆիլյանի առաջարկ-հայտարարությունը, որում նա շարադրել էր Հայաստանում փոփոխությունների վերաբերյալ իր տեսլականը: Նա ասում էր, որ այդ առաջարկներն ընդունվելու դեպքում ինքը պատրաստ է հանդիպել զինված խմբի անդամներին եւ համոզել վայր դնել զենքը:

Հայտարարության հրապարակումից անմիջապես հետո զինված խումբը հայտարարեց, որ վայր է դնում զենքը: Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության մեջ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին խոսք չկար:

Հուլիսի 31-ի իրադարձությունները զարգացան շատ արագ, իշխանությունն արդեն անցել էր բացահայտ հոգեբանական ճնշման ու ռեպրեսիվ միջոցների, ինչն էլ, շատերի կարծիքով, դարձավ զենքը վայր դնելու որոշման պատճառը: Այս մասին է վկայում նաեւ այն, որ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության եւ հանձնվելու որոշման միջեւ շատ կարճ ժամանակահատված էր:

Հնարավո՞ր է, որ զինված խմբի ու Ժիրայր Սեֆիլյանի միջեւ որոշակի «խզում» էր առաջացել:

Օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը նոր ելույթ ունեցավ, որում անդրադարձավ իրավիճակի հանգուցալուծմանը: Ելույթում անդրադարձ կա այն խնդիրներին, որոնք շոշափել էր Ժիրայր Սեֆիլյանն իր հայտարարության մեջ, մասնավորապես կառավարության փոփոխության հարցը:

Սակայն ելույթը միանշանակ չէ, եւ հասկանալի չէ՝ արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստ է արմատական փոփոխությունների, թե ոչ: Նույն կառավարության մասով նա ասում է, որ մի քանի ամիս անց այն փոխվելու է, եւ լինելու է առավել լայն համաձայնության կառավարություն

Մանրամասն՝ lragir.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular