ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվել են Երևանի և բելառուսական ընկերությունների միջև ներդրումային ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Ողջունելով հյուրերին՝ Վահե Նիկոյանը ներկայացրել է Երևանի զարգացման ծրագրերի շրջանակում որդեգրած ներդրումային քաղաքականությունն ու վերջին տարիներին դաշտի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Քաղաքապետի տեղակալն անդրադարձել է նաև ներկայում քննարկվող ներդրումային խոշոր ծրագրերին, այդ թվում հարմարավետ միջավայրի ապահովման համատեքստում հասարակական տրանսպորտի բարեփոխումների, վերելակային տնտեսության և մի շարք այլ ուղղություններին՝ ընդգծելով դրանց շուրջ հնարավոր համագործակցության հեռանկարները:
«Երևանում ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտն այսօր փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ է ընձեռում: Մի շարք ոլորտներում հաջողությամբ իրականացվել և ընթացքում են ներդրումային տարբեր նախագծեր: Մենք բարձր ենք գնահատում Բելառուսի, մասնավորապես Մինսկի հետ մեր համագործակցությունը և այս առումով կարևորում ենք քաղաքային ծրագրերի իրագործման ուղղությամբ բելառուսական ընկերությունների հետաքրքրվածությունը», - նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է խորացնելու գործակցային կապերն ու աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության և համագործակցության զարգացման հարցում պատարստակամության համար՝ Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Դմիտրի Կորչիկը ընդգծել է բելառուսական կողմի հետաքրքրվածությունը Երևանի տրանսպորտային ցանցի, վերելակային տնտեսության և «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրերի իրականացման շուրջ:
«Ուսումնասիրելով և որոշակիորեն ծանոթանալով Երևանի զարգացման ծրագրերով ամրագրված առաջնահերթություններին, եկել ենք առաջարկելու բելառուսական առաջատար ընկերությունների փորձը: Կարծում եմ, որ վերը նշված, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում քաղաքապետարանի աջակցությամբ կարող ենք արդյունավետ համագործակցության եզրեր գտնել», - նշել է Դմիտրի Կորչիկը:
Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկն իր հերթին, շնորհակալություն հայտնելով բովանդակալից քննարկման համար, պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը փոխշահավետ համագործակցություն ծավալելու գործում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular