ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյան. «Աշխատանքային ձեր ամենօրյա փաստաթուղթն ու ուղենիշը պետք է լինի Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, քանի որ այն կազմվել է՝ հաշվի առնելով մեր բնակիչների առաջարկություններն ու դիտարկումները»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի արտաքին կապերի, տրանսպորտի և կազմակերպական վարչությունների պետերի մասնակցությամբ, որի շրջանակում ոլորտների պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են 2017թ. կատարած աշխատանքների ու 2018թ. նախատեսված ծրագրերի մասին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի
խորհրդականները: Ոլորտ առ ոլորտ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրել նույն հետևողականությամբ կյանքի կոչել նաև բոլոր այն ծրագրերը, որոնք ընդգրկված են Երևանի զարգացման 2018թ. ծրագրով:
     «Աշխատանքային ձեր ամենօրյա փաստաթուղթն ու ուղենիշը պետք է լինի Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, քանի որ այն կազմվել է՝ հաշվի առնելով մեր բնակիչների առաջարկություններն ու դիտարկումները և ուղղված է առաջնահերթ բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք նախանշվել են հենց մեր համաքաղաքացիների կողմից:
    Արձանագրելով մեր թիմի կողմից վերջին տարիներին կատարած աշխատանքների ծավալը՝ մեր համաքաղաքացիներն այսօր ակնկալում են ավելին, քանի որ համոզվել են, որ մեր թիմը կարող է ու կանի ավելին՝ հանուն Երևանի և երևանցու հարմարավետության: Սա շատ բարձր գնահատական է, ու մենք պարտավոր ենք արդարացնել մեր համաքաղաքացիների սպասելիքները», - ընդգծել է քաղաքապետը:
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը խորհրդականներին մեկ անգամ ևս հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել բոլոր այն ոլորտների աշխատանքը, որոնք համակարգվում են նրանց կողմից: Տարոն Մագարյանը համոզմունք է հայտնել, որ ամենօրյա սրտացավ աշխատանքով թիմը կկարողանա իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացվել են երևանցիներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular