ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ակտիվացնենք քաղաքային տնտեսության այն ոլորտների աշխատանքը, որոնց արդյունքներն անմիջականորեն կապ ունեն Doing Business-ի ցուցանիշի բարելավման հետ:»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների տարեկան հաշվետվությունների շրջանակում  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետերի ու «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ճարտարապետության և
քաղաքաշինության ոլորտները համակարգող Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը և քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանը:
     Խորհրդակցության ընթացքում ոլորտների պատասխանատուները քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են 2017թ. կատարված աշխատանքների և 2018թ. ծրագրերի մասին: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչությունների
կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտների մասով մի շարք դիտարկումներ է կատարել: «Քաղաքը կառուցելու համար անհրաժեշտ է հետաքրքիր առաջարկներով հանդես գալ, բայց, որ կարևոր է, դրանք պետք է լինեն միջավայրին համահունչ: Որպես ոլորտի մասնագետ, դուք պետք է թելադրեք այն պահանջները, որոնք անհրաժեշտ են մայրաքաղաքի քաղաքաշինական դիմագիծը պատշաճ ներկայացնելու համար: Սա այն ոլորտն է, որ կարևոր դերակատարում է ունենում հարմարավետ միջավայրի ձևավորման ու ճանաչելիության հարցում՝ դառնալով Երևանի պատմության մի մասնիկը: Շատ կարևոր է, որ ակտիվ համագործակցեք մեր գործընկեր քաղաքների համապատասխան մասնագետների հետ, ինչը հնարավորություն կտա լավագույն ու հաջողված տարբեր օրինակներ կիրառել նաև Երևանում», - նշել է քաղաքապետը:
      Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև գործարար միջավայրի բարելավման՝ Doing Business վարկանիշի բարձրացումն ու ներդրումային ծրագրերի իրականացումը: «Մենք պետք է ակտիվացնենք քաղաքային տնտեսության այն ոլորտների աշխատանքը, որոնց արդյունքներն անմիջականորեն կապ ունեն Doing Business-ի ցուցանիշի բարելավման հետ: 2016թ.-ից նախաձեռնեցինք և սկսեցինք իրականացնել լայնածավալ ծրագիր` քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման կարգի պարզեցման ուղղությամբ: Այսօր պարզեցված են փաստաթղթերի տրամադրման հետ կապված մի շարք գործընթացներ՝ զգալիորեն կրճատելով շինարարության թույլտվության տրամադրման ժամկետները: Այս ամենն արվում է Երևանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակում: Թեև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև մայրաքաղաքում իրականացվող շինարարական գործընթացի այս կամ այն փուլը գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ, սակայն պետք է փաստենք, որ հասարակության շրջանում դեռևս նկատվում է իրազեկվածության պակաս: 
       Հետևաբար, այս ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն: Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերին և վստահ լինեն, որ մեզ դիմելուց հետո կստանան ամբողջական տեղեկատվություն՝ շինարարական այս կամ այն գործընթացի վերաբերյալ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular