ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետին ներկայացվել է առողջապահության, արտաքին ձևավորման և գովազդի, առևտրի և սպասարկումների ոլորտների 2017թ. հաշվետվությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի, Առողջապահության, Առևտրի և սպասարկումների վարչությունների պետերի, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ տնօրենի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: 
Վարչությունների պետերը ներկայացրել են քաղաքապետին 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018թ. նախատեսված ծրագրերը: 
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը մասնավորապես զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել պատմամշակութային արժեք ներկայացնող շուրջ 60 շենքերի գովազդային անձնագրավորման, ավելի քան 100 գովազդային ապօրինի վահանակների ապամոնտաժման, հետիոտների անցուդարձին խոչընդոտող գովազդային կրիչների ապամոնտաժման և տեղափոխման, արտաքին սոցիալական գովազդների տեղադրման, գովազդի էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման և մի շարք այլ ուղղություններով: Առևտրի և սպասարկումների վարչության պետն էլ զեկուցել է, որ 2017թ. մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել է գյուղմթերքի վաճառքի 3 շուկա, մայրաքաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում առանձնացվել են կենդանիների զբոսանքի համար նախատեսված մեկական վայրեր, ինչպես նաև ապամոնտաժվել են առևտրի և սպասարկման չգործող մի շարք կրպակներ: 
Առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռքբերում» ծրագրի շրջանակում 26 նոր ու ժամանակակից բժշկական սարքավորում և 54 բժշկական գույք է ձեռք բերվել, մի շարք պոլիկլինիկաներում կատարվել են մասնակի նորոգման աշխատանքներ, 65 բժիշկ և 55 բուժքույր էլ մասնագիտական անվճար վերապատրաստումներ են անցել: Նաև նշվել է, որ արդեն այս տարվանից առողջապահական ապահովագրության փաթեթներից օգտվելու հնարավորություն են ստացել նաև մանկապարտեզների շուրջ 4500 և շախմատի դպրոցների շուրջ 170 աշխատակիցներ:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչությունների կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտների մասով ներկայացրել է իր դիտարկումներն ու մոտեցումները: 
«Վերջին տարիներին քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում զգալի աշխատանքներ են տարվել թե՛ պայմանների բարելավման և թե՛ նոր ու ժամանակակից սարքավորումներով համալրելու ուղղությամբ: Բայց մենք գիտենք, որ այս ոլորտում դեռ շատ անելիքներ ունենք, և մեր առաջնային խնդիրներից մեկն էլ համայնքային ենթակայության բժշկական հաստատություններում հարամարավետ պայմանների ապահովումն է, որը նախատեսված է նաև Երևանի զարգացման մեր հնգամյա ծրագրով: Հետևողականորեն շարունակվելու են նաև պոլիկլինիկաներն ու բժշկական կենտրոնները նոր ու ժամանակակից բուժսարքավորումներով համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք կարևոր դերակատարում են ունենում մեր համաքաղաքացիներին որակյալ բուժծառայություններ մատուցելու հարցում», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է նաև շարունակել խստորեն վերահսկել գովազդային վահանակների տեղադրման գործընթացը, որպեսզի բացառվեն այս հարցում կամայական լուծումներն ու վահանակները տեղադրվեն սահմանված վայրերում, ոչ թե որտեղ պատահի: Մշտական ուշադրության պահանջ է դրվել նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության ապահովման հարցում: 
«Այս ոլորտներում ես ակնկալում եմ ամենօրյա հետևողական աշխատանք: Կանոնակարգեք դաշտն ու ձեզ համար որդեգրեք հստակ մոտեցում, եթե ինչ-որ բան թույլատրելի չէ՛ մեկին, ուրեմն թույլատրելի չի կարող լինել ոչ մեկի համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular