ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր հիվանդանոցներում Էլ լինում են տասնյակ, հազարավոր նման դեպքեր. ծննդկանի հերթական մահվան դեպքին է անդրադառնում «Սլավմեդ» ԲԿ տնօրենը.«Ժողովուրդ»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Նախօրեին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից երկու օր անց մահացել էր 28-ամյա ծննդկան։ Գրել էինք, որ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ կասեցվի ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես։

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, ինչպես հայտնի է, պատկանում Է Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին։ Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Սլավ մոթորս» ընկերությամբ և «Սնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշների շոկոլադներ ներկրելու մենաշնորհով։

Նրանք, սակայն, վերջին տարիներին սկսել են իրենց ուժերը փորձել նաև առողջապահության ոլորտում: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28-ին «Սլավմեդ»–ում մահացել Էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը։ Նախօրեին Էլ գրանցվեց նոր մահվան դեպք։ Թե ինչու են «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրվում այդպիսի դեպքեր, փորձեցինք պարզել Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի քրոջից՝ Արմինե Հովակիմյանից, ով բժշկական կենտրոնի տնօրենն Է։

-Տիկին Հովակիմյան, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ Է՝ արձանագրվում Է ծննդկանի մահվան դեպք, անգամ առողջապահության նախարարի հրահանգով ստուգումներ են սկսվել։ Ունեք հարցի պատասխանը, թե որտեղ եք թերանում։

–Մեզ, չգիտեմ, ինչ են ներկայացնում, «Սլավմեդ»–ը և մեր գրուպը միշտ աչքի Է ընկել լավ բաներով և թացը չորից պետք Է տարբերեն, ոչինչ, ժամանակը տեղը կգցի։ Տեղի ունեցած դեպքերի մասով կարող եմ ասել՝ այդ ցավը ծննդկանների հարազատներից հետո մերն Է լինում։

–Միգուցե Դուք ևս շատ եք ցավում, բայց ԲԿ-ի ղեկավարության խնդիրը ոչ թե ցավելն Է, այլ նման դեպքերի բացառումն ու որակյալ բժշկական ծառայությունների ապահովումը...


–Հանձնաժողով իհարկե, պետք Է կազմվի, և դա իմ խնդրանքով Էլ Է լինում։ Հիմա հանձնաժողովը իր աշխատանքը անում Է, և, իհարկե, մենք չենք խոչընդոտում իրենց աշխատանքին։

–Տեղի ունեցած դեպքերում Ձեր բժիշկների մեղքի բաժինը չե՞ք տեսնում կամ Ձեր՝ որպես տնօրենի։

-Հիվանդանոցի հետ կապված ոչ մի բան չեմ կարող ասել, չեմ տեսնում, իսկ բժիշկների հետ կապված ես ինքս բժիշկ եմ, բայց ուզում եմ ասել, որ «Սլավմեդ»–ի սեփականատերը բժիշկ Է, և ես իմ մասնագիտությամբ սրտաբան եմ, այն Էլ երկար տարիների փորձ ունեցող։ Իմ եղբոր անունն են շահարկում, իմ եղբայրն Է վիրահատություն անո՞ւմ, ընդհանրապես, պատգամավորին պետք Է խրախուսել ու այդ կարգի մարդկանց արձան Է պետք կառուցել, քանի որ բարեգործություն են անում։ Իսկ բժիշկը եթե սխալ Է արել, թող քննությունը գնա, և պատասխանը լինի, մենք չենք որոշում, երբ դեպք Է լինում, կազմվում Է քննություն, և պատասխանը տալիս Է վերջնական դատաբժշկական փորձաքննությունը։

–Այսինքն՝ մտավախություն չունե՞ք, որ ԲԿ-ում իրականացվող ստուգումների արդյունքում կարող են թերություններ հայտնաբերվել, և պատասխանատվության ենթարկելու հարց առաջանա։

–Իհարկե, ոչ, բոլոր հիվանդանոցներում Էլ լինում եմ տասնյակ, հազարավոր նման դեպքեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular