ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դառնում է առաջին երկիրը տարածաշրջանում, որտեղ կմեկնարկի IQOS-ի վաճառքը

ՖՈՏՈ

Այսօր Ֆիլիպ Մորրիսը մեկնարկեց առանց ծխի հեղափոխական IQOS ապրանքի վաճառքը Հայաստանում:

Որպես առաջին քայլ IQOS-ի վերապատրաստված աշխատակիցները  Երևանի Dalma Garden Mall-ի հարմարավետ տաղավարում չափահաս ծխողներին կներկայացնեն ծխախոտը տաքացնող սարքի աշխատանքի սկզբունքն ու խորհրդատվություն կտրամադրեն IQOS-ին անցում կատարելու վերաբերյալ: Մեկ ամսվա ընթացքում IQOS-ի վաճառակետեր կգործեն նաև Երևանի այլ խանութներում: 

Կազմակերպությունը նախատեսում է հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնել Հայաստանում: Այժմ PMI-ը  հետազոտությունների երկու գործող կենտրոն ունի՝ Շվեյցարիայում և Սինգապուրում:

IQOS-ի հիմքում  առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։  IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն  ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։

IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տևած ուսումնասիրությունների արդյունք է:

2008 թ.-ից ի վեր PMI-ի հետ աշխատել է ավելի քան 430 փորձագետ: Ընկերությունը ներդրել է ավելի քան 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց ծխի ապրանքների լայն տեսականի ստեղծելու նպատակով: PMI-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ին ամբողջապեսանցումկատարելը ծխողների համար պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունի:  Ավելին իմանալու համար կարելի է այցելել պրոդուկտի վեբկայք՝ www.iqos.com:

«Անկասկած, ամենամեծ հասարակական ներդրումը, որ PMI-ը կարող է ունենալ, ծխախոտն ավելի լավ այլընտրանքով փոխարինելն է: Հայաստանում IQOS–ը ներկայացնելու որոշումն  արտացոլում է հայ ժողովրդի ինքնատիպությունը, նորարարության հանդեպ ունեցած ձգտումը և ստանդարտ մոտեցումներին մարտահրավեր նետելու պատրաստակամությունը: Հավատացած ենք, որ Հայաստանում IQOS-ի պաշտոնական մեկնարկն ու հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնելը մեծապես կնպաստեն առանց ծխի ապագա կերտելու մեր հավակնոտ նպատակին»,- նշում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան:

IQOS-ն արդեն հասանելի է 38 շուկաներում՝ ներառյալ Ճապոնիան, Իտալիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան: 2018 թ.-ի հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5մլն. չափահաս ծխող դադարեցրել է ծխելը և անցել IQOS-ին, իսկ ամեն օր անցում կատարողների թիվը հասնում է 10,000-ի:

PMI-ընպատակունիստեղծելառանցծխիապագա՝մշակելովևվաճառքիհանելովայլընտրանքայինապրանքներ չափահաս ծխողների համարովքեր այլապես  կշարունակեինծխել: PMI-ի ամենաառաջատար առանց ծխի ապրանքատեսակը՝ IQOS-ը, էլեկտրոնային սարք է, որը տաքացնում է «HEETS» կամ «HeatSticks» կոչվող հատուկ մշակված ծխախոտի հատիկներն այրման մակարդակից ավելի ցածր ջերմաստիճանում՝ ծխի փոխարեն գոլորշի առաջացնելով: IQOS օգտագործելու արդյունքում մոխիր չի առաջանում:

PMI-ն իրականացնում է գիտական գնահատման խստապահանջ ծրագիր՝ հաստատելու համար, որ առանց ծխի իր ապրանքների օգտագործումը շարունակական ծխելու համեմատ զգալիորեն նվազեցնում է ռիսկը: IQOS-ի վերաբերյալ PMI-ի հետազոտությունները առաջադեմ են ու հստակորեն մատնանշում են ռիսկի նվազեցման ուղղությունը: Հետազոտության հիմնական արդյունքներն են՝

  • IQOS-ի գոլորշին միջինում 90-95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան հատուկ հետազոտական նպատակներով ստեղծված ստանդարտ սիգարետը,
  • Լաբորատոր հետազոտությունները հաստատում են, որ IQOS-ի գոլորշին զգալիորեն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետի ծուխը։
  • Մինչ օրս կատարված կլինիկական հետազոտությունները մատնանշում են, որ ամբողջությամբ IQOS-ի անցած ծխողների մոտ զգալիորեն նվազել է 15 թունավոր նյութերի ազդեցությունը: Նշված ազդեցության նվազումը մոտեցել է հետազոտությունների ընթացքում ծխելը դադարեցրած մարդկանց մոտ գրանցված նվազման մակարդակներին։
  • IQOS-ը երկրորդական ծխի աղբյուր չի հանդիսանում: Օդի որակի հետազոտության համաձայն՝ IQOS-ի օգտագործումը բացասաբար չի ազդում սենյակային օդի որակի վրա։
  • Հետազոտությունը ցույց է տալիս IQOS-ի հանդեպ հետաքրքրության ցածր մակարդակ այն մարդկանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել կամ դադարեցրել են ծխելը, մինչդեռ չափահաս ծխողների շրջանում  նրանց՝ IQOS-ի հավանական օգտագործողներ դառնալու մեծ պոտենցիալ կա:

Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի մասին

Մենք սիգարետներ և նիկոտին պարունակող այլ ապրանքներ արտադրող և ԱՄՆ-ից դուրս վաճառք իրականացնող առաջատար միջազգային ընկերություն ենք: Մենք կերտում ենք մեր ապագան՝ ստեղծելով առանց ծխախոտի ծխի ապրանքներ, որոնք սպառողի համար ավելի լավ ընտրություն են, քան սիգարետ ծխելը: Ապրանքի մշակման մեջ բազմամասնագիտական մոտեցման ցուցաբերման, գերժամանակակից սարքավորումների և գիտական հիմնավորման միջոցով մենք նպատակ ունենք երաշխավորելու, որ մեր՝ առանց ծխի ապրանքները համապատասխանում են չափահաս սպառողների նախասիրություններին և ոլորտը կարգավորող խիստ պահանջներին: Մեր տեսլականն է,  որ այս ապրանքները վերջ ի վերջո փոխարինեն սիգարետները՝ ի նպաստ չափահաս ծխողների, հասարակության, մեր ընկերության և մեր բաժնետերերի: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել մեր կայքերը՝ PMI և PMI Science:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular