ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է աղմկում Ստյոպա Սաֆարյան – Արմեն Բադալյան տանդեմը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետրոս Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանյան լրատվադաշտում կա մի վատ ավանդույթ․ երբ որևէ կարևոր քաղաքական իրադարձություն է տեղի ունենում, «նկուղից հանվում են» վաղուց մոռացված անձինք, որոնք կրում են «վերլուծաբան» անունը և սկսում են կարծիք հայտնել տվյալ իրադարձության մասին։ Նրանք վաղուց որևէ մեկին չեն հետաքրքրում, հետևաբար հետաքրքիր չէ նաև նրանց հայտնած կարծիքը, քանի որ հասարակությունը վաղուց վերլուծաբանների ասածներով չի դատում քաղաքական պրոցեսների կամ ուժերի մասին։ Բայց նրանք, միևնույն է, խոսում են, քանի որ խոսալը միակ միջոցն է, որով նրանք կարող են հիշեցնել իրենց գոյության մասին։
Այդ շարքից են նաև Ստյոպա Սաֆարյանը և Արմեն Բադալյանը։ Իսկ նրանց «նկուղից հանելու» պատճառը «Ծառուկայն» դաշինքի որոշումն էր՝ սատարել Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում։ «Ծառուկյան» դաշինքը դրա համար ունի ծանրակշիռ հիմքեր, մասնավորապես այն, որ Արմեն Սարգսյանը խոստացել է կասեցնել արտագաղթը, բերել ներդրումներ, աջակցել դաշինքի հայտնի 15 կետերի իրականացմանը։ Ցանկացած ողջամիտ կուսակցություն նման պատրաստակամության դեպքում, բնականաբար, կսատարի համապատասխան թեկնածուին, հատկապես երբ երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է և 15 կետերը կյանքի կոչելը օրակարգային հարց է։
Բայց Ստոյպա Սաֆարյանի և Արմեն Բադալյանի համար դա կարևոր չէ․ կարևորը այն է, որ նրանք խոսալու թեմա ունենան և ամեն ինչ ներկայացնեն այնպես, ինչպես նրանց հրահանգում են նրանց «նկուղից հանողները»։ Իհարկե սա նախանձելի վիճակ չէ, երբ դու ստիպված ես ասել այն, ինչը քեզ հրամայում է քո գոյության մասին հիշեցնողը։ Բայց Ստյոպա Սաֆարյանի կամ Արմեն Բադալյանի համար դա երևի ավելի նախընտրելի վիճակ է, քանի որ նրանք միայն այդ կերպ կարող են հիշեցնել իրենց գոյության մասին։
Իհարկե նրանց համալրողներ նույնպես կան, սակայն այս անգամ վերակենդանացրել են միայն այս զույգին։ Սակայն «Ծառուկյան» դաշինքը սովոր է նման վայրահաչոցների, իսկ հասարակությունը վաղուց քաղաոքական աղբարկղն է նետել նման վերլուծաբաններին, որոնք խոսում են միայն համապաստախան «ֆաս» հրամանը ստանալուց հետո միայն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular