ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսնական առաջին գիշեր. տարօրինակ ավանդույթներ տարբեր երկրներում (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Առաջին ամուսնական գիշերը, հատկապես հին ավանդույթները պահող Հայաստանում նշանակում է, որ նորապսակները ունենալու են իրենց առաջին սեռական կապը:

Առաջին սեռական կապը չափազանց մեծ կարևոր խնդիր է բոլոր չամուսնացած աղջիկների համար, որպեսզի վերջիններս այդ հարցին թեթև նայեն: Տղամարդկանց համար առաջին սեքսը մտածված ծրագիր է, որի անունն է «դառնալ տղամարդ», իսկ աղջիկների մոտ մի հնարավորություն է` իմանալու, թե ինչ է սեռական հարաբերությունը սիրած տղայի հետ: Եվ ամեն ինչ շատ լավ կլիներ, եթե չլիներ այսպես ասած այդքան տհաճ «բայցը»: 
Առաջին սեքսը աղջիկների մոտ, որպես օրենք, շատ ցավոտ է լինում: Սակայն դա էլ ունի իր պատճառները: Առաջին հերթին, սեքսը ցանկացած աղջկա համար, իր բնույթով հոգեբանական պատնեշի հաղթահարում է: Հոգեբանները հաստատում են, որ առաջին ամուսնական սեքսը պետք է անցնի հանգիստ, կիսախավար և գեղեցիկ մթնոլորտում: Ոչ մի ձայն կամ աղմուկ, ինչպես նաև անակնկալ հյուրեր չպետք է լինեն հատկապես առաջին գիշերը:


Ի տարբերություն տղաների, աղջիկները մեծ սարսափ են զգում այդ ժամանակ: Տղամարդկանց խորհուրդ է տրվում համբուրել, շոյել, ինչպես նաև հաճելի բառեր ասել իրենց կանանց, քանի որ դա կթուլացնի նրանց նյարդային վիճակը: Պետք է զինվել համբերությամբ, շատ տղամարդիկ խորը չեն մտածում և հաճախ կոպիտ լինում, որը կարող է բացասական հետևանքներ ունենալ կանանց մոտ: Լուրջ խնդիր է դառնում սեքսը այն կանանց մոտ, ովքեր կոմպլեքսներ ունեն իրենց կազմվածքի կամ արտաքինի պատճառով: Սակայն պետք է հիշել, որ սիրած տղամարդու , ով շատ է սիրում իր սիրած էակին և ցանկանում է սիրով զբաղվել նրա հետ, չի հետաքրքրում, թե ինչպիսի մարմին կամ որքան տգեղ, կամ գեր է իրենց կինը:

Այնպես, որ կանայք պետք է մոռանան անկողնում թաքնվելու, լույսը անջատելու մասին, նրանք նրանց համար ամենագեղեցիկն են և ցանկալին: Շատերին շատ դժվար է պատկերացնել, որ միայն մի քանի րոպեներից նրանք կին են դառնալու: Իհարկե, դա շատ բնական է, բայց փոքր-ինչ տհաճ: Անհարմար զգացողությունից ազատվելու համար, սեքսի ժամանակ գլխավոր դերում պետք է լինի տղամարդը: Եվ ցանկալի է, որպեսզի աղջիկների զուգընկերը լինի փորձառու տղամարդ, քանի որ միայն «Կազանովայի փորձառությամբ» տղամարդը գիտի, թե ինչ է նշանակում աղջիկների մոտ առաջին սեքսը:

Շնորհիվ իրենց սեռական ոլորտում հարուստ փորձի, առաջին սեքսը աղջիկների մոտ անցնում է մինիմալ ցավերով և մաքսիմալ հաճույքներով: Տղամարդիկ, ովքեր այդքան էլ փորձառու չեն օգտակար կլիներ նրանց համար իմանալ, որ կրքոտ գրկախառնությունները, նուրբ հպումները շատ լավ են ազդում աղջիկների վրա, և պետք չէ միանգամից հարձակվել նրանց վրա, պետք է տաքացնել նրանց, որքան հնարավոր է շատ: Տղաներին նաև խորհուրդ է տրվում մերսել իրենց սիրած էակներին, շուրթերով մեղմ դիպչել նրանց պարանոցին, ականջների ծայրերին:

Դիպչեք նրա էրոգեն վայրերը և հանգիստ շարժումներով հարմար պառկեցրեք նրանց: Գործողությունները պետք է լինեն դանդաղ և զգույշ, իսկ երբ արդեն զգում եք, որ գործի կեսն արված է շեղեք ձեր կնոջ ուշադրությունը, և ավարտին հասցրեք ձեր գործը մի կտրուկ շարժումով:
Աղջիկների մոտ առաջին սեքսը առանց հետևանք չի մնում: Նրանց մոտ կարող է նկատվել արնահոսություն կամ ընդհանրապես ոչինչ չլինել: Բայց սովորության համաձայն արյան հետքեր միշտ էլ լինում են: Այն բանից հետո, երբ տղամարդը իր սիրած էակին դարձրեց կին, սեքսը չպետք է ավարտվի այդքան արագ:

Շոյանքներն ու համբույրները պետք է շարունակվեն, որպեսզի աղջիկը իր սիրած էակից այսպես ասած աջակցություն զգա: Քանի որ առաջին սեքսը պետք է հիշվի ոչ թե վատ, այլ լավ կողմից:

Շարունակությունը՝ Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular