ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրհոսներն այսօր բավականին համեստ կլինեն․ մարտի 1-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Խոյ: Այսօր աշխատեք ավելի շատ շփվել մարդկանց հետ և հաճույք ստանալ դրանից: Փորձեք հնարավորինս լայնացնել ընկերների շրջանակը և հաճույք ստացեք դրանից: Այսօր հատկապես օգտակար կլինեն նոր ծանոթությունները:

Ցուլ: Այսօր ինչ-որ խոշոր գործով զբաղվեք: Կարող եք վերանորոգել բնակարանը կամ ինչ-որ տեխնիկա գնել: Օրվա ընթացքում մի վախեցեք ռիսկի դիմել, քանի որ այն արդարացված կլինի:    

Երկվորյակ: Այսօր չափազանց զգայուն կլինեք, իսկ դա նշանակում է, որ պետք է մտածեք արվեստի տարբեր ճյուղերով զբաղվելու մասին: Նույնիսկ եթե չեք կարողանում, այնուամենայնիվ, փորձեք նկարել, երգել, պարել: Այսօր ձեր ինքնաարտահայտվելու օրն է:   

Խեցգետին: Այսօր բոլոր խնդիրները հեշտությամբ կլուծեք: Բոլորը ձեզ կդիմեն, երբ անելանելի իրավիճակում հայտնվեն: Դուք կկարողանաք հանգստացնել նույնիսկ այն մարդկանց, որոնք, առաջին հայացքից,  անկառավարելի ու անուղղելի են: 

Առյուծ: Այսօր պետք է ձեր բոլոր ուժերը ներդնեք ինչ-որ գործում և անպայման կհաջողեք այն: Պարզապես նվիրվեք ձեր գործին ու այն ջանասիրաբար արեք: Ի վերջո, կհասնեք ձեր նպատակին:

Կույս: Այսօր հետաքննող ու կասկածամիտ կլինեք: Սակայն փորձեք չափը չանցնել, քանի որ կարող եք նեղացնել ձեր սիրելի մարդկանց: Սա հիանալի օր է, որպեսզի ինչ-որ նոր գործ սկսեք:

Կշեռք: Այսօր չափազանց փոփոխական կլինեք: Օրվա ընթացքում չեք կողմնորոշվի, թե ինչ եք ցանկանում և դա կխանգարի ձեզ: Փորձեք որոշ ժամանակով կանգ առնել ու հանգստանալ: Հնարավոր է, որ գտնեք ձեր հետաքրքրող հարցերի պատասխանները:        

Կարիճ: Այսօր պետք է մեկ վայրում հավաքեք բոլոր ընկերներին ու բարեկամներին, քանի որ օրվա ընթացքում ուրախալի նորություն կլսեք: Պատմեք այդ նորությունը մտերիմներին ու միասին տոնեք:  

Աղեղնավոր: Այսօր պետք է մտածեք խնայողության մասին: Չմտածված ծախսեր մի արեք, քանի որ կարող եք գումարի խնդիր ունենալ։ Փորձեք ավելի ուշադիր լինել ու կշռադատված որոշումներ կայացնել:    

Այծեղջյուր: Այսօր պետք է հասկանաք, որ ձեր ու ձեր ընկերների խնդիրները կարող են տարբեր լինել: Պետք չէ ամեն կերպ փորձել օգնել մարդկանց ու մոռանալ սեփական խնդիրների մասին: Օգնեք այն ժամանակ, երբ կհաղթահարեք ձեր կյանքում առաջացող բոլոր դժվարությունները:

Ջրհոս: Այսօր բավականին համեստ կլինեք: Հնարավոր է, որ դա ինչ-որ չափով խանգարի ձեզ, սակայն մի անհանգստացեք, քանի որ կկարողանաք լավ տպավորություն թողնել մարդկանց վրա:

Ձկներ։ Այսօր օրն անցնելու է ընտանիքի անդամների հետ: Փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, քանի որ նրանք ունեն դրա կարիքը: Օրվա ընթացքում որոշակի դժվարություններ կունենաք, սակայն դրանք հեշտությամբ կհաղթահարեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular