ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյան. «Մեր համաքաղաքացիների պահանջներն ու ակնկալիքները քաղաքային իշխանությունից այսօր ավելացել են, և մենք պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ապահովել այդ պահանջների կատարումը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման, զարգացման և ներդրումային ծրագրերի, գնումների վարչությունների պետերի, ինչպես նաև Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 
Վարչությունների պետերն ու ընկերությունների ղեկավարները հաշվետվությունների ձևով ներկայացրել են 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018թ. ծրագրերը: Քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ տարի բյուջեի եկամուտները կատարվել են 100,3 տոկոսով, այդ թվում սեփական եկամուտները՝ 101 տոկոսով: Նշվել է նաև, որ բյուջեի ծախսերի տնտեսումներ են եղել՝ հիմնականում պայմանավորված գնումների մասով խնայողություններով: Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության գործունեության առնչությամբ զեկուցվել է, որ 2017թ. Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվել է շուրջ 50 ներդրումային առաջարկ, որոնք ներկայացվել են հնարավոր բոլոր հարթակներում: 
Խոսելով վարկային ծրագրերի մասին՝ պատասխանատուները նշել են, որ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանասավորվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով» նախորդ տարի մեկնարկել են Դավթաշեն-Աշտարակի խճուղի և Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածների կառուցման աշխատանքները: Զեկուցվել է, որ վերոնշյալ ծրագրով այս տարի էլ արդեն տրվել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի նոր ճանապարհի կառուցման մեկնարկը: Հարկ է նշել, որ Երևանի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2019 թվականին, ինչի շնորհիվ մայրաքաղաքը կունենա Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի 4 վարչական շրջաններն իրար կապող 23 կմ երկարությամբ, եվրոպական չափորոշիչներին համապատասխանող ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը: 
Զեկուցվել է նաև, որ ընթացքում է Երևանի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների ծրագրի գործնական փուլը, որի շրջանակում վերջերս ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը։ Նոր նախագծով բացառվելու են կրկնվող գծերը, տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Զեկուցվել է, որ Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են վարկային ծրագրով նախատեսված ու շարժակազմերի արդիականացման աշխատանքները: Պատասխանատուները համառոտ կերպով ներկայացրել են նաև 2018թ. անելիքներն ու առաջնահերթությունները:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է թափանցիկ գործելաոճով աշխատանքի շարունակականության ապահովման կարևորությունը և հավելել, որ ֆինանսական ոլորտում քաղաքապետարանի գործունեությունը պետք է հավուր պատշաճի ներկայացվի հանրությանը: 
Անդրադառնալով վարչությունների գործառույթներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել Երևան քաղաքի բյուջեի եկամուտների և ծախսերի կատարմանն ու բյուջեից հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործմանը: Նա հորդորել է լինել հետևողական ու պահանջկոտ, որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացվել են հանրությանը:
«Մեր համաքաղաքացիների պահանջներն ու ակնկալիքները քաղաքային իշխանությունից այսօր ավելացել են, և մենք պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ապահովել այդ պահանջների կատարումը: Երևանի զարգացման հնգամյա ծրագիրն, ըստ էության, կազմվել է հենց մեր բնակիչների առաջարկների հիման վրա և բխում է մեր նախընտրական ծրագրից: Ուստի, պարտավոր ենք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք մեր համաքաղաքացիներին: Պետք է հետևողական լինեք նաև վարկային ծրագրերի սահմանված ժամկետներում կյանքի կոչման հարցում: Վարկային տարբեր ծրագրերով այսօր մայրաքաղաքում կյանքի են կոչվում այնպիսի ծրագրեր, որոնք իրենց արդյունավետությամբ կարող են օրինակելի համարվել նոր ծրագրերի իրականացման համար», - նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով ներդրումային ծրագրերի իրականացմանն ու մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական քայլեր ձեռնարկել ներդրումային դաշտի ակտիվացման ուղղությամբ: 
«Պահանջս աշխատակազմից ու հանձնարարականս հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ՝ առաջարկելով այնպիսի ուղղություններ, որոնք ևս պահանջված են բնակիչների կողմից ու կարող են ներդրումային հետաքրքրություն առաջացնել նաև ներդրողների մոտ: Այդ նպատակին է ծառայում նաև մեր կողմից տարվող հստակ քաղաքականությունը, որն ուղղված է մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանն ու ներդրումների ներգրավմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular