ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռայոնցի աղջիկներ ասելով նկատի եմ ունեցել «գեղցի» բառը. Անահիտ Հարությունյանը` իրեն քննադատողներին

ՖՈՏՈ

«Դեպի եվրատեսիլ» մրցույթի եզրափակչում Սևակ Խանաղյանի հաղթանակը կարծես թե շատերին չի գոհացրել: Երեկ ինստագրամյան իր էջում մոդել Անահիտ Հարությունյանը այդ մասով բավականին կտրում էր արտահայտվել' գրելով «Ռայոնցի աղջիկների ընտրության վրա Եվրոպայում ոչ մեկ չի թքելու»: Մոդելի նման գրառումը նոր խոսակցությունների ալիք է բարձրացրել, շատերը նրան քննադատում են հատկապես «ռայոնցի աղջիկներ» արտահայտության համար: Այս մասին Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ: Վերջինս նշեց, որ մարզերում ապրող աղջիկների դեմ ոչինչ չունի:

«Նախ նշեմ, որ անձամբ Սևակի դեմ ոչինչ չունեմ, ուղղակի կարծում եմ, որ «Եվրատեսիլ» պետք է ուղարկել այնպիսի կերպար, որը նորություն կլինի, կտրուկ կտարբերվի նախորդ մասնակիցներից, չարժե ամեն անգամ նույնատիպ մարդկանց ուղարկել, որի չհաղթելու հավանականությունը բավականին մեծ է: Այդ պարագայում, ըստ իս, պայքարելու և մրցույթը հաճույքով նայելու հետաքրքրությունը կորչում է: Իհարկե, այս տարի էլ, ես նստելու ու նայելու եմ «Եվրատեսիլ»-ը և Եվրոպայում ապրող իմ ծանոթներին ու ընկերներին խնդրելու եմ քվեարկել Հայաստանի օգտին: Այսինքն' ես արտահայտվել եմ կոնկրետ երևույթի, այլ ոչ թե հենց Սևակի դեմ»,-նշեց Անահիտը, իսկ անդրադառնալով մարզերում բնակվող աղջիկների հասցեին իր հնչեցրած արտահայտությանը' պատասխանեց.

««Ռայոնցի աղջիկներ» ասելով նկատի չեմ ունեցել հենց ռայոններում ապրող աղջիկներին: Խոսակցական մակարդակում կա «գեղցի» և «գյուղացի» արտահայտությունները, ես հենց այդ իմաստով եմ գրել' պարզապես փորձելով ավելի մեղմ արտահայտվել չօգտագործելու համար «գեղցի» բառը: Հետևաբար Երևանից դուրս ապրող աղջիկների և տղաների դեմ ոչինչ չունեմ»:

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular