ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե կարաս ինձանից լավին գտնես, դռները բաց են... Լիլիթ Բաբասյանը ամուսնուն

ՎԻԴԵՈ

Ավելորդ քաշից ազատվելն ու առողջ սնվելը, թերեւս շատերին է մտահոգում, բայց միշտ չէ, որ հաջողվում է: Life.panorama.am-ը սննդաբան-դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանի կնոջ հետ խոսել է առողջ սնվելու եւ այդպիսով ավելորդ կիլոգրամներից հրաժարվելու իր կանոնների մասին:

Մեզ հետ զրույցում Լիլիթը նախ խոսեց նախաճաշի կարեւորությունից.

«Հայերիս մոտ ամենատարածված սխալը նախաճաշից հրաժարվելն է, ինչը շատ կարևոր է: Միաժամանակ, մարդիկ առավոտյան նախաճաշի կարիք չեն ունենում, որովհետև երեկոյան նրանք ուտում են, իսկ առավոտյան օրգանիզմը դեռ հասցրած չի լինում դատարկվել: Օրը պետք է պարտադիր սկսել առավոտյան նախաճաշով: Բայց նաեւ պետք է հաշվի առնել կարեւոր հանգամանք՝ քնից 3 ժամ առաջ պետք է ոչինչ չուտել, դա վերաբերում է քաղցրավենիքին, բուտերբրոդներին ու նաեւ մրգերին, որը հայերը սիրում են հենց երեկոյան ժամերի ուտել: Եթե շատ է քաղցն անհանգստացնում, ապա կարելի է սպիտակուցներով հագեցած սնունդ օգտագործել կամ բանջարեղենային աղցան ուտել՝ բացառելով գազարը, կաղամբը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր նախաճաշում են, ճաշին շատ չեն ուտում, իսկ նրանք, ովքեր չեն նախաճաշում, ճաշի ժամին ուտում են շատ եւ ինչ պատահի, հետեւաբար արագ քաշ են հավաքում»,- նշեց Լիլիթը:

Դիետոլոգի կարծիքով՝ մրգեր օգտագործելիս եւս շատ կարեւոր է դրանք ճիշտ ընտրել.

«Մարդիկ շատ են սիրում խառը մրգեր ուտել, սակայն ճիշտ է, երբ ամեն օր միայն մի տեսակի միրգ ենք օգտագործում. Օրինակ, եթե այդ օրը կերել եք կանաչ խնձոր, ապա ողջ օրը պետք է ուտել միայն կանաչ խնձոր: Նաեւ անհրաժեշտ է հաշվի առնել մի կարեւոր հանագամանք եւս՝ միրգ պետք է ուտել մինչեւ ժամը 16:00-ն, ոչ՝ ավելի ուշ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Խոսելով ավելորդ կիլոգրամներից ազատվելու իր կանոններից՝ Լիլիթ Բաբասյանը ընդգծեց.

«Ես իմ այցելուներին հետեւյալ կանոններն եմ առաջարկում. Նախաճաշին հարկավոր է ուտել հերկուլես, ձվածեղ-օմլետ կամ հնդկաձավար, կաթնաշոռ կամ մածուն: Ի դեպ՝ առավոտյան արթնանալուց հետո պետք է մեկ բաժակ գոլ ջուր խմել, որը նպաստում է նյութափոխանակությանը, եւ միայն 30 րոպե հետո՝ նախաճաշել:  Այնուհետեւ ժամը 13:00-ին միրգ ուտել, ճաշի ժամին պետք է տավարի միս ուտել եւ բանջարեղենային ուտեստ: Մինչեւ ընթրիք կարելի է 2-3 տոկոսանոց կաթնաշոռ ուտել, իսկ ընթրիքին արդեն թարմ բանջարեղենային աղցան՝ հազարի թերթիկ, լոլիկ, վարունգ: Պետք է բացառել շաքարավազի օգտագործումը, յուղոտ միսը, հատկապես խոզի միսը, հացը: Մարդիկ պետք է գիտակցեն, որ մեկ շաբաթում անհնար է նիհարել 4 կգ, ինչպես հայտարարում են բազմաթիվ դիետոլոգներ: Հաճախորդներս իմ նշանակած սննդակարգով սնվում են շաբաթվա 6 օրը, 7-րդ օրը նրանց մոտ «տոն» է, եթե, օրինակ, ցանկանում են փախլավա ուտել, կարող են ուտել»,- նշեց Լիլիթը՝ հավելելով, որ նիհարել ցանկանալու համար հացը պետք է բացառել.

«Ինչ վերաբերում է հացին, ապա այն պետք է բացառել: Ես խորհուրդ եմ տալիս օգտագործել չորահաց: Ասելով բացառել հացը՝ պետք է նկատի ունենալ նաեւ լավաշը: Այս պարագայում պետք է հաշվի առնել, որ մեծ տարածում գտած  դիետիկ լավաշները իրականում դիետիկ լինել չեն կարող. հասկանալի է, որ դա մարքետինգային քայլ է ընդամենը եւ չի կարող դիետիկ հաց կամ դիետիկ լավաշ լինել»,- եզրափակեց Լիլիթ Բաբասյանը:

Շարունակությունը՝ Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular