ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչ են անում կույս աղջիկների հետ Կամբոջիայում

ՎԻԴԵՈ

Ժողովրդի մեջ բազմաթիվ կարծրատիպեր ու սխալ պատկերացումներ կան կուսության ու կուսաթաղանթի մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր ու հավաստի փաստ:

1. Կուսությունից զրկվելու դեպքում ոչ միշտ է արյուն գալիս

Շատերը կարծում են, որ կուսությունից զրկվելը պետք է պարտադիր ուղեկցվի արյունով ու ցավով, բայց իրականում դա այդպես չէ. մասնագետները հավաստիացնում են, որ կույսերի միայն 43 տոկոսի մոտ է առաջին սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն նկատվում: Հաճախ կուսաթաղանթը չափից առաձգական է լինում ու ձգվում է, դրա համար էլ դրա ամբողջականությունը չի խախտվում նույնիսկ մի քանի սեռական հարաբերություններից հետո: Մյուս դեպքերում թաղանթի ամբողջականությունը խախտվում է, սակայն արյուն չի հոսում:

2. Կուսությունից կարելի է զրկվել ոչ միայն սեքսի ժամանակ

Կա կարծիք, որ կուսաթաղանթի պատռվածքը հնարավոր է միայն սեքսի ժամանակ, սակայն դա այդքան էլ ճիշտ կարծիք չէ .իրականում կուսաթաղանթը կարող է ձգվել ու պատռվել այնպիսի դեպքերում, որոնք կապակցված չեն սեռական հարաբերության հետ՝ օրինակ սպորտով զբաղվելու, տամպոն դնելու ժամանակ, կամ էլ հենց այնպես՝ առանց որեւէ տեսանելի պատճառի:

3. Ոմանք կուսությունը վերականգնում են վիրահատության օգնությամբ

Որոշ դեպքերում կանայք դիմում են կուսության բժշկական վերականգնմանը՝ ոչ բարդ վիրահատության ժամանակ բժիշկը լորձաթաղանթի մի կտորից հեշտությամբ վերստեղծում է մի փոքրիկ ծալք, որը հեշտոցը բաժանում է դրա ներքին մասից: Հայաստանում նման վիրահատությունները դեռ ժողովրդականություն են վայելում, իսկ շատ ուրիշ երկրներւոմ դրանց տարակուսանքով են վերաբերվում՝ մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ում եւ ինչին է պետք նման բուժակարգը:

4. Ոմանք կուսությունից զրկվելու նպատակով վիրահատության են դիմում

Հակառակ բուժակարգը՝ կուսությունից վիրահատական ճանապարհով զրկելը՝ ի տարբերություն կուսաթաղանթի վերականգնման, աշխարհի շատ երկրներում է կիրառվում: Նման բուժակարգը կարող է անհրաժեշտ լինել օրինակ եթե կուսաթաղանթում չկա անցք՝ դաշտանային արյան արտահոսքի համար կամ էլ եթե կուսաթաղանթն այնքան ամուր է, որ սեռական հարաբերության ժամանակ չի հաջողվում պատռել այն։

5. Կույսը կարող է հղիանալ

Կուսաթաղանթի առկայությունը կնոջը չի պաշտպանում ոչ սեռավարակներից, ոչ էլ հղիությունից. տեսականորեն կինը կարող է հղիանալ կամ էլ վարակվել, եթե սերմը հայտնվել է նրա փոքր սեռական շրթերի կամ էլ հեշտոցային տարածքի վրա:

Նյութի Աղբյուրը՝ http://intermedia24.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular