Ինչն է հանգեցնում սեռական անբավարարվածության և ինչպես պայքարել դրա դեմ. խորհուրդներ մասնագետից
ՎԻԴԵՈDoctors.am-ը գրում է.
Մեր իրականության մեջ ընդունված չէ խոստովանել սեռական անբավարարվածության մասին: Սակայն որքան էլ խուսափենք այս թեմայից, միևնույն է, դրանով խնդիրը չենք լուծի: Ավելի լավ է փորձենք գտնել պատճառները: Նախ մոլորություն է կարծել, թե սեռական բավարարվածությունը պայմանավորված է բացառապես տղամարդու "հմտությամբ": Եվ նախքան ամեն ինչ խեղճ տղամարդկանց վրա բարդելը, այս անգամ եկեք սկսենք մեզնից, ավելի ճիշտ՝ մեր մի քանի մոլորություններից:
"Ես նրան "լավություն" եմ անում"
Չգիտես ինչու, արմատացած է այն կւսրծիքր, որ իսկական տղամարդը պետք է ցանկացած պահի կազմ-պատրաստ լինի սեռական հարարերության: Ի տարրերություն կնոջ՝ նա վատ զգալու կամ վատ տրամադրություն ունենալու իրավունք չունի և պետք է ցանկացած գնով բավարարի կնոջը, այլապես "տղամարդ չէ":
Ուստի կինը հաճախ համաձայնվելով սեռական հարաբերություն ունենալ, վստահ է, որ ինքը մինչև կյանքի վերջին օրերը երջանկացրեց տղամարդուն՝ բավական համարելով այն, որ թույլ է տվել իրեն մերկացնել և պառկեցնել:
Մինչդեռ: Եթե դուք ննջարան եք գնում՝ մտածելով՝ "ես նրան "լավություն" եմ անում", կարող եք մոռանալ իսկական սեռական բավարարվածության մասին: Եվ հիշեք՝ սեռական ոտնձգություններին "զոհ" դարձած կնոջ և սեռական անհագ ախորժակով "արու" տղամարդու կերպարները վաղուց արդեն անցյալում են մնացել:
Ավելի մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ