ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանին պետք է վերանայի իր կանոնակարգը՝ խստացնելով այն. Էմին Երիցյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու վերջին նիստում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը։ Նա նշել է՝ «Երևանի ավագանու անդամներն առաջին անգամ չէ, որ խախտում են ընտրված անձանց ընդունված վարքականոններն ու Երևանի ավագանու կանոնակարգը։ Մասնավորապես, անձնավորված, վիրավորական լեքսիկոնի օգտագործումը վարքականոնների ու կանոնակարգի կոպիտ խախտում են։ Սա նույնիսկ դարձել է «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին բնորոշ գործելակերպ, ինչին Երևանի քաղաքապետը (նաև ի հաշիվ իր հեղինակության) միշտ չարդարացված հանդուրժողականությամբ է վերաբերվել։ Պետք է հետևողականորեն կիրառել ավագանու կանոնակարգի 123-րդ հոդվածով նախատեսված միջոցները՝ ընդհուպ մինչև կանոնակարգով նախատեսված նիստերի դահլիճից հեռացումը։ Շատ երկրների համայնքային խորհուրդների կանոնակարգերը նախատեսում են ավագանու անդամի չենթարկվելու ու անկարգություն անելու դեպքում նիստի դահլիճից հեռացում ոստիկանների միջոցով։ Երևանի ավագանու վերջին նիստում հենց այդ իրավիճակն էր՝ սակայն բացակայում են ներգործության միջոցների կիրառման մեխանիզմները։ Այլ եղանակների բացակայության հանգամանքներում կարգազանցներին դահլիճից հեռացնելու պատասխանատվությունը վերցրեցին նիստի մյուս մասնակիցները։ Ավագանու նիստում ստեղծված իրավիճակում բոլոր հանգամանքները պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Սակայն չի կարելի կենտրոնանալ այդ արարքի հետևանքով առաջ եկած հանգամանքների վրա՝ դրանով անուղղակի արդարացնել ու խրախուսել սադրիչ գործելակերպը։ Երևանի ավագանու վերջին նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների «գործողությունները» միայն ավագանու գործունեության խաթարման ու կանոնակարգի խախտման համատեքստում չեն։ Նրանց «ակցիան» ուղեկցվում էր ատրիբուտներով, որոնք դահլիճում ներկա գտնվողները կարող էին ընկալել և ընկալեցին որպես իրենց կյանքի ու առողջության համար սպառնալիք»։ Հայաստանի համայնքների միությունն իր կանոնադրական մարմինների առաջիկա նիստերում անդրադառնալու է ընտրված անձանց վարքականոնների հարցերին՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ լուծումներ առաջարկել։ Հայաստանի համայնքների միություն 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular