ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ ալ Էնեզիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է երկու պետությունների մայրաքաղաքների միջև հարաբերությունների ամրապնդումը և նկատել, որ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար այսօր իսկապես առկա է համագործակցության լայն դաշտ:
«Պարոն դեսպան, մենք մեծապես կարևորում ենք երկու մայրաքաղաքների միջև երկուստեք հարաբերությունների ամրապնդումը, և այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, այնպես էլ Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Ինչպես գիտեք, արդեն պատրաստ է նաև Երևանի և Էլ-Քուվեյթի միջև բարեկամության մասին համաձայնագրի նախագիծը, որը, համոզված եմ, նաև Ձեր աջակցությամբ շուտով կստորագրվի, ինչը հնարավորություն կտա սերտ համագործակցություն ծավալելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում», - ընդգծել է քաղաքապետը:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս առումով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: 
«Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը: Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումային առաջարկներ, որոնք վերաբերում են քաղաքի առանցքային ոլորտներին: Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում և իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը», - նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նաուաֆ ալ Էնեզին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաև երկու մայրաքաղաքների փոխգործակցության հաստատման և զարգացման ուղղությամբ:
«Պարոն քաղաքապետ, ինձ համարելով Երևանի լիարժեք բնակիչ, պետք է ընդգծեմ, որ իսկապես տպավորված եմ քաղաքի զարգացման տեմպերով, որոնք ուղղված են Երևանն առավել գրավիչ ու հարմարավետ դարձնելուն: Արդեն իսկ համոզվել եմ, որ փոխշահավետ համագործակցության և ներդրումներ կատարելու համար առկա է բավականին լայն դաշտ, և ես շատ ուրախ կլինեմ իմ աջակցությունն ունենալու նաև ներդրումային ծրագրերի իրականացման հարցում, որոնք իրենց հերթին կնպաստեն Երևանի զարգացմանը: Ըստ այդմ, վստահեցնում եմ Ձեզ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որպեսզի Երևանի և Էլ-Քուվեյթի միջև բարեկամության մասին համաձայնագիրը հնարավորին շուտ վավերացվի և վերածվի գործնական համագործակցության, որն էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամությունը», - նշել է դեսպանը: 
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ երկու կողմերի պատասխանատուները համատեղ քննարկեն և նախանշեն Երևանում առաջնահերթ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ուղղությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular