ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշեցինք և բաժանվեցիք. Մովսես Երեմյանը վերջապես որոշեց խոստովանել

ՎԻԴԵՈ

 

 

BRAVO.am-ն օրերս Կասկադում հանդիպել է պարող, մոդել եւ սերիալային դերասան Մովսես Երեմյանի հետ, լուսանկարել ու անկեղծ զրույց ունեցել նրա կյանքում տեղի ունեցած վերջին փոփոխությունների եւ ձեռքբերումների մասին:

Մովսես Երեմյանը


Գործնական 

Ղեկավարում եմ “Կաստանիետ” պարի ստուդիայի պրոֆեսիոնալ եւ սիրողական խմբակները:  Հոկտեմբերի 1-ից հանդես կգամ որպես սիրողական խմբակի պարուսույց: 

Մոդելի կարիերաս շարունակելու առաջարկներ եւս կան, պարզապես ինձ հարմարը դեռ չեմ գտել: Հրավերներ ունեմ Դոմինիկյան Հանրապետությունից, Կուբայից, Պուերտո Ռիկոյից, բայց  քանի որ այդ երկրներում հարազատներ եւ ընկերներ չունեմ, համաձայնելը շատ դժվար է: Չի բացառվում, որ մեկնեմ եւ ծանոթանամ պայմաններին:

Հայաստանում մոդելինգով ընդհանրապես չեմ ուզում զբաղվել: Այստեղ ճիշտ չեն գնահատում մոդելների աշխատանքը թե՛ աշխատավարձի, թե՛ վերաբերմունքի առումով:

Մովսես Երեմյանը


Բաժանում

Ես եւ Անի Երանյանն արդեն 5 ամիս է` միասին չենք: Չեմ մանրամասնի, թե ով է ում թողել… էական էլ չէ:  Ուղղակի որոշեցինք բաժանվել եւ արդեն հարմարվել ենք այդ որոշման հետ: Շփում չկա. չեմ ընդունում “բաժանվելուց հետո մնանք ընկերներ” երեւույթը:

Մենք ընկերներ չենք եղել, այլ` ընկեր եւ ընկերուհի, իսկ քաղաքակիրթ ձեւով բաժանվելուց հետո ամեն մեկս ընտրել է իր ճանապարհը: Ես եւ Անին չարացած չենք միմյանց հանդեպ:

Մովսես Երեմյանը


Սիրային 

Ընկերուհի ունեմ: Հիմա նա Երեւանում է, սակայն մոտ օրերս կմեկնի Միացյալ Նահանգներ: Այնտեղի քաղաքացի է: Հոկտեմբերի կեսին հնարավոր է` անձնական հարցերով ես էլ մեկնեմ Ամերիկա: Սիրելիս դերասանուհի եւ պարուհի է: Ծանոթացել ենք ընդհանուր ընկերների շրջապատում, կարճատեւ հանդիպման ընթացքում հասցրել ենք նույնիսկ պարել իրար հետ:):

Անիից բաժանվելու պատճառը նոր ընկերուհիս չէ:

Մովսես Երեմյանի սիրելին


Ձեռքբերումներ

Համարձակ եմ եւ, ընդհանուր առմամբ, չեմ փոշմանում իմ արած քայլերի համար:

Ձեռքբերում եմ համարում այն ընկերներիս եւ հարազատներիս, որոնք միշտ իմ կողքին են, ինչպես նաեւ` մասնագիտական հաջողություններս պարի եւ մոդելային ասպարեզներում: Իսկ նյութականն ինձ այնքան էլ չի հետաքրքրում, երբեք չեմ ձգտում թանկարժեք մեքենաներ ու շքեղ բնակարաններ ունենալ:Շքեղությունը կյանքիս նպատակ չեմ դարձրել:

Առավել մանրամասն ԱՅստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular