Արայիկ Խանդոյանի քիչ առաջ արված հայտարարությունը հուզել է բոլորին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է բժշկական օգնությունից: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) պաշտպանը` Արայիկ Պապիկյանը:
«Նա ասաց. «Ինձ համար դա շատ փոքր բան է, թուրքը 19 անգամ խփել է, ինձ ոչ մի բան չի եղել, էս մի հատից էլ բան չի լինի, մի անգամ էլ թող հայը խփի»,- նշեց փաստաբանը, հավելելով, որ Արայիկ Խանդոյանը ոսկրային վնասվածք չունի: