Կարևո՞ր է արդյոք միաժամանակյա օրգազմը. Սա պետք է իմանան բոլորը.
ՎԻԴԵՈDoctors.am-ը գրել է.
Ոմանց համար միաժամանակյա օրգազմը ֆիզիկապես ավելի զգալի է, քան անհատականը, քանի որ կնոջ օրգազմի դեպքում հեշտոցի կծկումներն ուժգնացնում են տղամարդու օրգազմը, իսկ տղամարդու օրգազմի վերջնական փուլում, երբ առնանդամը դառնում է ավելի պինդ ու ակտիվ, օրգազմի ժամանակ զգացողությունները կնոջ մոտ են ուժգնանում: Սակայն միաժամանակյա օրգազմի հասնելու ձգտումը մի շարք բացասական կողմեր էլ ունի: Այն կարող է հանգեցնել զուգընկերոջից չպատճառաբանված բարձր սպասումների, ինչն էլ հիասթափության աղբյուր է:
Կանանց և տղամարդկանց հոգեբանությունն այնպիսին է, որ զուգընկերոջը հաճույք պատճառելը ինքնագնահատականի վրա ահռելի ազդեցություն ունի: Եվ ահա, միաժամանակյա օրգազմի հասնելու մրցավազքը կարող է զույգի մոտ բարդույթների առաջացման պատճառ դառնալ: Եվ վերջապես, շատերի համար ավելի կարևոր է զուգընկերոջ օրգազմին հետևելը և այն էմոցիանալ բավարավածությունը, որը ստանում են նրանք այդ ընթացքում:
Միաժամանակյա օրգազմի դեպքում սսա գործնականորեն անհնար է, քանի որ ամեն մեկն իր զգացողությունների վրա է կենտրոնացած: Եթե ամեն դեպքում զույգը ցանկանում է միաժամանակ օրգազմ ապրել,անրհաժեշտ է հիշել հետևյալը. առաջին հերթին կարևոր են տղամարդու անատոմիական հնարավորություններն ու նրա կարողությունն՝ իր սերմնաժայթքումը հետաձգելու մինչ կնոջ մոտ օրգազմի առաջացումը: Ժամանակի ընթացքում կարելի է հայտնաբերել զուգընկերուհու՝ օրգազմի հասնելու մոտավոր ժամանակը, և զսպել մինչ այդ պահը: Երկրորդ. անհրաժեշտ է փնտրել ամենահարմար դիրքը, որում զուգընկերուհին ավելի մեծ հավանականություն ունի օրգազմի հասնելու, իսկ զուգընկերը` մինչև հարմար պահն իրեն զսպելու:
Հիմնականում ավելի հեշտ է կառավարվում տղամարդու օրգազմը, քան կնոջը: Կարևոր է նաև, որ տղամարդը չշտապի օրգազմի հասնելու, այլ կարողանա տարբեր արագությամբ և ինտենսիվությամբ շարժվել, ճանաչել կնոջ մարմնի առավել զգայուն հատվածները, որոնք նպաստում են օրգազմի հասնելուն, և կարողա այդ հատվածների վրա ներազդել: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: Ֆիզիոլիգիայից կարծես թե գլուխ հանեցինք. անցնեք հոգեբանությանը:
Կարևոր է, թե որքան են զուգընկերները վստահում միմյանց, ինչպես են վերաբերվում իրար, սեքսի մեջ միայն վերցնել գիտեն, թե նաև կարող են սեր փոխանցել: Սակայն ամենակարևորն այն է՝ արդյոք ձգտում են արդյոք միաժամանակյա օրգազմի, թե պարզապես հաճույք են ստանում նրանից, որ սիրում են իրար ֆիզիկապես և զգայական առումով: Այստեղից էլ ամենապարզ խորհուրդը. պետք չէ նպատակ դնել անպայման միաժամանակ կամ առհասարակ օրգազմի հասնել: Սա պետք է բնականորեն տեղի ունենա:
Շարունակությունը՝ Այստեղ