ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանք անընդհատ բաժանման եզրին են կանգնում, բայց նաև ամեն կերպ փորձում են ընտանիքը պահպանել. Իվետա Եդիգարյան

ՎԻԴԵՈ
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի եւ երգչուհի Իվետա Եդիգարյանը, ով այս շրջանում ներկայանում է «Վերվարածները 2»-ում` «Անուղղելիներում», որտեղ Զիտայի կերպարով 9 տարի առաջ մեծ հայտնիություն ձեռք բերեց:
 
Այժմ նկարահանվում է սերիալի երկրորդ եթերաշրջանը: Իվետայի խոսքով`Զիտայի կյանքում շարունակվում է խառնաշփոթ տիրել.
«Իմ հերոսուհին մշտապես խառնաշփոթի մեջ է, նրա ամուսինը` Լիպոն, անընդհատ տարօրինակ իրավիճակներում է հայտնվում, որոնց պատճառով նրանք անընդհատ բաժանման եզրին են կանգնում, բայց նաեւ ամեն կերպ փորձում են ընտանիքը պահպանել, ինչը,  նրանց պարագայում, իհարկե, դժվար է: Խառնաշփոթ է նաեւ Զիտայի մոր ընտանիքում, որովհետեւ նա Ճպլի հետ է, բայց նաեւ հանդիպում է ավելի երիտասարդ տղամարդու հետ, արդյունքում խանդի տեսարաններ եւ իսկական իրարանցում»,- պատմեց Իվետան:
Դերասանուհին դժվարացավ սիթքոմի հետ կապված առավել մանրամասներ հայտնել, քանի որ դեռ ինքն էլ հստակ չգիտի, թե ինչ է սպասվում «Անուղղելիների» հերոսներին:
 
Հարցին, թե դատելով արձագանքներից, սերիալը ինչպես 9 տարի առաջ սիրվե՞լ է հանրության կողմից, պատասխանեց.
«Քանի որ «Շանթի» ավանդական ալիքով հեռուստասերիալը չի ցուցադրվում, շատ շատերը նույնիսկ տեղյակ չեն, որ «Անուղղելիները» հեռարձակվում է: Եվրոպայում գտնվող հայեր կան, որ ինձ ֆիլմից կադրեր են ուղարկում ու գոհունակություն հայտնում: Բայց Հայաստանում բաց ցուցադրություն չլինելու պատճառով արձագանքները համեմատաբար քիչ են: Տարիներ առաջ, երբ ցուցադրվում էր «Վերվարածները», ընտանիքով՝ մեծից փոքր նայում էին: Հիմա որոշ մասը համացանցով է նայում, բայց դա ուրիշ է, հեռուստատեսությամբ ցուցադրությունը՝ ուրիշ, որովհետեւ ոչ բոլորն են, որ կարողանում են ինտերնետ մտնել ու նայել: Կարծես թե ծրագրեր կան, որ «Անուղղելիները» կցուցադրվի նաեւ «Շանթի» ավանդական ալիքով, ինչը, վստահ եմ, ավելի մեծ արձագանքների պատճառ կդառնա: Ամեն դեպքում, ես սիրով եմ գնում նկարահանումների, որովհետեւ հարազատ պրոյեկտ ենք վերադարձել եւ մեզանից յուրաքանչյուրը ջանք չի խնայում, որպեսզի արդյունքը լավ ստացվի»:
 
Իվետա Եդիգարյանը այս ընթացքում աչքաթող չի անում նաեւ երգչուհու կարիերան: Օրեր առաջ նա մոսկվաբնակ երգիչ Էդգար Գեւորգյանի հետ թողարկեց նոր տեսահոլովակ` «Իմ սիրտը քոնն է» երգի հիման վրա: Առջեւում նրանք դարձյալ համատեղ աշխատանքով կներկայանան;
«Մեր համատեղ աշխատանքի սկիզբը շատ հեշտ է ստացվել:  Մի օր «Instagram»-ով ուղիղ եթեր էի դուրս եկել եւ Էդգարը նույնպես միացել էր իմ եթերին: Այդ պահին մոսկվաբնակ մեր երկրպագուներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ համատեղ երգ չենք ձայնագրում: Կարծես թե հենց այդ հարցն էլ պատճառ դարձավ, որ մտածենք այդ ուղղությամբ: Այդ ժամանակ Էդգարին արդեն այս երգը տվել էին, եւ նա առաջարկեց այն միասին ներկայացնենք, արդյունքում ստեղծվեց մեր համագործակցությունը: Առաջին հաջող փորձից ու արձագանքներից ելնելով` որոշեցինք եւս մեկ երգ միասին թողարկել: Երգն արդեն կա, հեղինակը Աննա Հովներն է, չի բացառվում, որ երգը կունենա նաեւ տեսահոլովակ»,- նշեց երգչուհին:
 
Տարվա ընթացքում Իվետան կփորձի անհատական երգ եւս թողարկել, որն, իր խոսքով, ոճային կտրուկ տարբերություն կունենա:
 Հարցին, թե ինչպե՞ս է հասցնում համատեղել դերասանական կարիերան եւ երգարվեստը, եւ դրանց զուգահեռ նաեւ ժամանակ տրամադրել դստերը, Իվետան նշեց, որ մեծ դժվարությամբ է հասցնում՝ ընդգծելով.
«Առավոտից երեկո նկարահանումների մեջ եմ, բայց հասցնում եմ նաեւ առողջ ապրելակերպ վարել` լողի գնալ, եւ անգլերեն եմ ուսումնասիրում, իսկ ահա երեկոյան՝ երգում եմ: Օրվա ընթացքում անպայման հասցնում եմ նաեւ ժամանակ անցկացնել դստերս հետ: Նա իր առօրյան հիմնականում անցկացնում է մայրիկիս հետ, բայց միասին անցկացրած ժամանակը թե ինձ, թե նրա համար ամենաթանկն է: Այդ պատճառով ես ամեն բան անում եմ, որպեսզի աղջկաս հետ շատ ժամանակ անցկացնեմ»:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular