Ֆրանսիական համբույր, կամ ի՞նչն է դարձնում հպումներն անմոռանալի. Տեսանյութ.
ՎԻԴԵՈՄարդկանց մեծամասնությունը ավելի լավ է հիշում առաջին համբույրը, քան առաջին սեքսը
Այսպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները: Նրանք անցկացրել են մի հարցում, որի ընթացքում ռեսպոնդենտները պետք է ներկայացնեին իրենց ամենավառ հիշողությունները: Եվ արդյունքում առաջնային տեղում հայտնվեցին առաջին համբույրի մասին հիշողությունները:
Ոչ ոք չգիտի, թե ինչու ենք մենք դա անում
Առհասարակ համբույրը, եթե կտրվենք ողջ ռոմանտիկայից, բավականին զզվելի երևույթ է: Այդ դեպքում ինչու՞ ենք մենք համբուրվում: Կա մի վարկած, համաձայն որի՝ համբույրի միջոցով մենք ստուգում ենք՝ արդյոք դիմացինը մեզ համապատասխանում է, թե ոչ:
Համբույրը կարող է կյանք փրկել
Եվ խոսքը բացարձակապես Սպիտկաձյունիկի կամ էլ Քնած դշխուհու մասին չէ: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ այն տղամարդիկ, որոնք աշխատանքի գնալուց առաջ համբուրում են իրենց կանանց, ավելի երկար են ապրում, ավելի բարձր աշխատավարձ են ստանում և ավելի հազվադեպ են ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ ընկնում: