ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խանդոյանների ընտանիքը օգտվում է օրենքով հասանելիք սոցիալական աջակցության ծրագրերից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մայրը` Ռիմա Խանդոյանը, օրենքով սահմանված կարգով ստացել է 2016թ. հուլիս ամսվա տարքիային աշխատանքային կենսաթոշակը և զոհվածի ընտանիքի անդամին նշանակվող պարգևավճար:

Օգոստոս ամսվա կենսաթոշակի և պարգևավճարի վճարումը օրենքով սահմանված կարգով կիրականացվի առաջիկա օրերին: Այս մասին պարզաբանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը` ի պատասխան լրատվական կայքերից մեկում հուլիսի 30-ին տեղադրված ««Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են թոշակից և նպաստից» վերտառությամբ հոդվածի:

«ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Ռիմա Խանդոյանն իր որդու՝ Արմեն Եզնակի Խանդոյանի հետ հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում: 2014թ. փետրվար ամսին ընտանիքի անապահովության միավորը կազմել է 26.89-ը, որը ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված ընտանեկան նպաստի իրավունք տվող 30.00 միավորից:

Հաշվի առնելով Խանդոյանների ընտանիքի սոցիալական վիճակը՝ ընտանիքին պարբերաբար նշանակվել է եռամսյակային հրատապ օգնություն 2014թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 2015թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակների համար, 2016թ.՝ 2-րդ եռամսյակի ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար:

Եռամսյակային հրատապ օգնության նշանակման հարցը քննարկվում է սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար` ընտանիքի դիմելու դեպքում:

Խանդոյանների ընտանիքի` համակարգում փաստագրման ժամկետը լրացել է 2016թ. հունիսի 29-ին: Սոցիալական աջակցության որևէ ծրագրից օգտվելու համար Խանդոյանների ընտանիքը հունիս ամսին պարտադիր պետք է դիմեր սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ներկայացներ համապատասխան տվյալներ, ինչը չի արել:

Հուլիսի 29-ին Ռիմա Խանդոյանն այցելել է սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ստացել ընտանիքին հասանելիք թվային հեռուստատեսային ընդունիչ սարքը»,- տեղեկացնում են նախարարությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular