ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում կայացել է մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանը և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում վարչական շրջանների պատասխանատուներին բաժանվել են համապատասխան ուղեցույցները, որոնցում հնարավորին մատչելի ներկայացված են քաղաքաշինական տարբեր փաստաթղթեր ստանալու ընթացակարգերը:

 

Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի մոտ կայացած խոհրդակցությանն էլ, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018թ. միջոցառումների ծրագրի նախագիծը, քաղաքապետարանի կողմից ներկայացվել է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, հստակեցվել է նաև 2018թ. ծրագիրը:

Կարևորելով գործարար միջավայրի բարելավման համար վերոնշյալ գործընթացի հեշտացումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այդ նպատակին կարելի է հասնել միայն ոլորտի պատասխանատուների ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ: Երևանի քաղաքապետը նաև հանձնարարել է գործընթացում ներգրավել համապատասխան շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին և ներդրողներին:

Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանն էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է երկարաժամկետ ներդրումային նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը զուգահեռ, վարչական շրջանների հետ միասին, ներդրումային ծրագրեր մշակել նաև ըստ վարչական շրջանների:

«Ակտիվացրեք ներդրողների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը և ըստ վարչական շրջանների նույնպես կազմեք ներդրումային ծրագրեր:

Մենք հստակ պետք է իմանանք, թե ո՞ր վարչական շրջանում ներդրումային ինչպիսի՞ հնարավորություններ կան, որպեզի ներդրողներին և շահագրգիռ անձանց ուղղորդենք դեպի վարչական շրջաններ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր և առաջարկներ: Օգտագործեք նաև հնարավոր բոլոր հարթակները` այդ ծրագրերը ևս շահագրգիռ կազմակերպություններին պատշաճ ներկայացնելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular