ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսինը մտնում Է այն պահին, երբ կինը սիրեկանի հետ Էր ամուսնու քայլը ցնցել Է ողջ աշխարհը

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Տարածված կարծիք է, որ ավելի շատ տղամարդիկ են դավաճանում, քան կանայք: Իրականում դա ամենեւին էլ այդպես չէ: Պարզապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց դավաճանությունը կարողանում են ավելի լավ թաքցնել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրագնդի վրա ամեն վեցերորդ կին դավաճանում է իր ամուսնուն, եւ նրանց մեծամասնությանը հաջողվում է հեշտորեն դա թաքցնել: Հոգեվերլուծողները կարծում են, որ դրա հիմնական պատճառն ընտանիքը պահպանելու ցանկությունն է: Մինչդեռ ուժեղ սեռի ներկայացուցիչները չեն կարող հմտորեն թաքցնել իրենց դավաճանությունները: Այդ է պատճառը, որ տղամարդկանց դավաճանության մասին ավելի շատ է խոսվում: Չնայած վերոնշյալ ուսումնասիրությունն անցկացվել է միջազգային մակարդակով, բարձրակարգ հետազոտողների կողմից, այդուհանդերձ սա այն դեպքն է, երբ հայ կանայք՝ հենց դավաճանելու առումով, հաստատ տարբերվում են: Եվ ինչքան էլ Հայաստանը եվրոպականացվի, ինչքան էլ, որ մոդայիկ ու ժամանակակից դառնանք, միեւնույն է՝ հայկական ավանդական ընտանիք ասվածը չի կորցնի իր հմայքը, որի հիմքում հայ կնոջ գեղեցիկ կերպարն է, հավատարիմ կին ու հոգատար մայր լինելը: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ գոյություն ունեն մի շարք պատճառներ, ըստ որոնց՝ վերջիններս դավաճանում են: Իսկ կոնկրետ կանանց դավաճանության գնալու պատճառների մասին «Առավոտը» զրուցեց հոգեբան Ստեփան Ավետիսյանի հետ: «Ընդհանրապես երկու սեռն էլ ընդունակ է դավաճանելու, բայց տղամարդիկ դա ավելի հաճախ են անում, սակայն պետք չէ եզրակացնել, որ հավատարիմ տղամարդ չի լինում: Եվ եթե կինը չի դավաճանում, դա դեռ չի նշանակում, որ նա իրավունք, ցանկություն, հնարավորություն չունի: Ի դեպ, ԱՄՆ-ում մի հետաքրքիր հետազոտություն է անցկացվել եւ պարզվել է, որ կանայք ավելի հակված են դավաճանելու, չնայած գեղեցիկ սեռն ավելի քիչ է դիմում այդ քայլին: Կանանց կողմից դավաճանելու հնարավորություններն ավելի շատ են, բայց նրանք միայն ծայրահեղ դեպքերում են դավաճանում: Հիմնական պատճառներից են՝ ամուսնու կողմից չնկատված, անտեսված լինելը, սոցիալական ծանր պայմաններն ու ընտանիքի ողջ հոգսն իրենց վրա վերցնելու հետեւանքը, ծերանալու վախից իրենց միշտ երիտասարդ երեւակայելու փաստը, ամուսնու հետ չստացված սեռական հարաբերությունները, անկողնում անհամատեղելիությունն ու մշտապես սեռական անբավարարության զգացողությամբ ապրելը եւ այլն»,- նշում է Ս. Ավետիսյանը՝ հավելելով, որ դավաճանելու յուրաքանչյուր պատճառ ունի իր բացատրությունը, ինչն էլ պետք է հասկանալ: Մեր զրուցակցի խոսքերով, հայ կնոջ դավաճանությունը միշտ վատ է ընկալվել հասարակության կողմից, սակայն տղամարդու դավաճանության վրա, չգիտես ինչու, միշտ աչք է փակվել, շատ հաճախ համարվելով «նորմալ երեւույթ». «Այսպիսի մի կոպիտ խոսք կա. երբ կինն է դավաճանում, բոլորը նրանց պատուհանից ներս են թքում, իսկ երբ տղամարդն է դավաճանում, ապա իրենք՝ այդ ընտանիքը պատուհանից դուրս է թքում: Կոնկրետ հայերիս դեպքում, կարծում եմ, հենց այսպես է, որովհետեւ հայ կնոջ դավաճանությունը միշտ համարվել է անբարոյականություն: Իսկ ով ասաց, որ տղամարդը բարոյական քայլ է անում կնոջը դավաճանելուց հետո խելոք-խելոք տուն վերադառնալով: Կամ ինչու պիտի հասկացվի տղամարդու դավաճանությունը, իսկ կնոջը՝ ոչ: Չեմ խրախուսում ոչ մեկի դավաճանելու փաստը, դա սխալ արարք է, բայց խնդրի լուծումը գտնելու համար պետք է նախ լուծել այն: Ասում են՝ այսինչի կինը սիրեկան ունի, դավաճանում է եւ այլն: Նախ դա ոչ մեկի քննարկելիքը չէ, այդ հարցը պետք է լուծեն միայն ամուսինները, երկրորդն էլ՝ ամուսինը, առանց կացինը ձեռքը վերցնելու ու կնոջը գլխատելու փորձ անելու՝ պետք է հարցը լուծի: Ինչպես նշեցի՝ պատճառները շատ տարբեր կարող են լինել. գուցե այդ տղամարդը չի կարողանում բավարարել իր կնոջ սեռական ցանկությունները: Ինչը շատ լուրջ հարց է, ու չպետք է անտեսել: Ինչպես տղամարդը չի կարող ամբողջ կյանքում չբավարարված ապրել, այնպես էլ՝ կինը: Եվ պետք չէ զոռով, զոհողությունների գնով պահպանել այն ընտանիքը, որը հիմքից առողջ չէ, քանզի կա խնդիր»: Ս. Ավետիսյանի ձեւակերպմամբ, կան մի շարք լուրջ հանգամանքներ, ըստ որոնց՝ կինը դավաճանում է. «Կանանց տեսակ կա, որը անկախ իր կամքից՝ չի կարող չդավաճանել: Այսինքն՝ նա հոգեբանորեն ի վիճակի չէ հավատարիմ լինել: Կան նաեւ այնպիսիք, որ իրենց ողջ կյանքի ընթացքում փնտրտուքների մեջ են, կարելի է ասել, որ փորձում են բոլոր տղամարդկանց, ու այդպես էլ չեն գտնում իրենց ուզածը, չեն բավարարվում, իսկ սա արդեն հիվանդություն է, եւ մեղադրել նրանց անբարոյականության մեջ՝ սխալ է, որովհետեւ նրանք իրականում հիվանդ են եւ լուրջ օգնության կարիք ունեն»: 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular