ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեքսի մասին 5 փաստ, որոնց դժվար է հավատալ

ՎԻԴԵՈ

1. Տղամարդիկ նույնպես «G կետ» ունեն
Կանացի «G կետի» մասին խոսակցությունները, որի օգնությամբ կարելի է առավելագույն վայելքի հասնել, այնքան տարածված են, որ մենք չենք էլ մտածում, արդյո՞ք տղամարդկանց մոտ նույնպես նման «կոճակ» կա: Պարզվում է՝ այո: Հետազոտությունների համաձայն՝ այն գտնվում է միզապարկի տակ եւ ճիշտ խթանման դեպքում կարող է մի քանի անգամ ավելի վայելք ապահովել:

2. Կանայք ավելի հաճախ են մտածում սեքսի մասին

 

Հասարակությունը կանանց համեստ էակներ է համարում, որոնց մոտ ազատ մտքերը խիստ սահմանափակ են: Բայց հարցումները ցույց են տվել, որ իրականում աղջիկները սեքսի մասին ավելի հաճախ են մտածում, քան տղամարդիկ: Բացի այդ՝ դեմ չէին լինի, եթե իրենց կյանքում այն ավելի շատ լիներ:

3. Խնձորը հրաշալի աֆրոդիզիակ է

Բոլորս ենք լսել այնպիսի աֆրոդիզիակների մասին, ինչպիսիք են ելակն ու ոստրեները, սակայն սեռական ցանկություն կարող է առաջացնել նաեւ սովորական խնձորը: Վերջերս անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ այն կանայք, որոնք օրական մեկ անգամից ավելի են խնձոր ուտում, հաղորդում են ավելի լավ սեռական ֆունկցիայի եւ ցանկության մասին, քան նրանք, ովքեր խնձոր չեն ուտում:

Նյութը՝ intermedia24.ru

 

4. Չափն իսկապես նշանակություն չունի

Այն խոսակցությունները, թե բոլոր կանայք, որոնց զուգընկերներն առնանդամի միջինվիճակագրական չափեր ունեն, ինչ-որ ավելի էական բանի են ձգտում, մարքեթինգային քայլ է, որը թույլ է տալիս մեծացնել «կախարդական տրենաժորների» վաճառքը: Իրականում հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի հաճախ են հակված դավաճանելու տպավորիչ առնանդամով զուգընկերներին, քանի որ դա սեռական ակտի ժամանակ իրենց ցավ եւ անհարմարավետություն է պատճառում:

5. Օրալ սեքսը երկարացնում է առնանդամը

Համենայնդեպս, այդպես կթվա տղամարդուն: Հարցումները ցույց են տվել, որ նրանք, որոնք իրենց զուգընկերուհու հետ կանոնավորապես օրալ սեքսով են զբաղվում, առնանդամի չափն ավելի մեծ են համարում, քան այն իրականում է (ինչը տեղի չի ունենում, օրինակ, ձեռնաշարժությունից հետո):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular