ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասենք ապրիլի 1-ին. գազի գինը Հայաստանի համար կարող է իջեցվել մոտ 15-20 տոկոսով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները չեն դադարում հայտարարել, որ Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները ՀՀ մատակարարվող ռուսական գազի գնի նվազման ուղղությամբ:

Չնայած սպասումներին, որ խնդրին լուծում կտրվեր օրեր առաջ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում, իրավիճակը մնաց անփոփոխ: Պաշտոնական հայտարարություններում եւ մամուլի հաղորդագրություններում անգամ կես խոսք չկար գազի գների վերաբերյալ:

Իրավիճակը բարդացնում է այն, որ գազի սակագինը, այն է՝ սահմանին 1000 խմ-ի դիմաց 165 դոլարը, գործում է մեկ տարի եւ ապրիլի 1-ին այն ավարտվում է: Պետք է ձեռք բերվի նոր պայմանավորվածություն գազի գների զեղչման կամ այս մակարդակին պահելու վերաբերյալ, հակառակ դեպքում այն կվերադառնա նախկին մակարդակին՝ 189 դոլար 1000 խմ-ի դիմաց: Այլ կերպ ասած, գազը հնարավոր է թանկանա, թեպետ Եվրոպայում նավթի գների անկմանը զուգահեռ, գահավիժում են նաեւ գազի սակագները: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը 1 շաբաթ առաջ մեր հարցին ի պատասխան, թե ապրիլի 1-ից հետո ինչ սակագներ են գործելու Հայաստանում, նշեց. «Հույս ունենք, որ գազը կէժանանա»:

Իհարկե, հույսը վերջում է մահանում, բայց մինչեւ այժմ ռուսական պաշտոնական շրջանակներից անգամ թեթեւ ակնարկ չկա, որ Հայաստանի առաջարկը կբավարարվի: Ապրիլի 1-ը սարերի հետեւում չէ, ուստի խնդրի վերաբերյալ անորոշությունը խորանում է: Թե ինչու Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի շրջանակներում չլուծվեց գազի սակագների խնդիրը, երբ կարող են նպաստավոր պայմաններ ստեղծվել հայկական կողմի «գազային առաջարկի» բավարարման համար, զրուցեցինք ռուսաստանցի հայտնի փորձագետ, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սիմոնովի հետ:

- Պարոն Սիմոնով, ինչո՞ւ հայկական կողմի սպասելիքներին հակառակ, գազի գնի իջեցման խնդիրը Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում չլուծվեց:

- Կարծում եմ, այդ խնդիրը շարունակվում է հանդիսանալ հայ-ռուսական բանակցությունների առարկա, եւ այն չի կարող շատ հեշտորեն լուծվել: Հայկական կողմի առաջարկը, երբ Եվրոպայում գազի գինն արդեն հասել է 180 դոլար 1000 խմ-ի դիմաց, շատ տրամաբանական է: Թեպետ ի սկզբանե ՀՀ-ի համար գործում էին այլ, ավելի հարմարավետ պայմաններ, քանի որ դաշնակից պետություն է, իսկ «Գազպրոմը» ձեր երկրում ողջ գազատրանսպորտային համակարգի սեփականատերն է: Սակայն Եվրոպայում գազի գների կտրուկ անկման ֆոնին, երբ տարեվերջին հնարավոր է այն արժենա 130 դոլար 1000 խմ-ի դիմաց, Երեւանի առաջարկը դառնում է ակտուալ եւ հասկանալի:

- Եթե այդքան հասկանալի է, ապա ինչո՞ւ չբավարարվեց այն Սարգսյանի այցի ժամանակ:

- Խնդիրն ավելի գլոբալ է: Հենց այդ ժամանակ գազի սակագների իջեցման ավելի ագրեսիվ եւ ցինիկ առաջարկով հանդես եկավ Բելառուսը, ինչը խանգարեց գործընթացին: Թեպետ իմ կարծիքով, տրամաբանական կլիներ բավարարել հայկական կողմի առաջարկը, իսկ Բելառուսի պահանջները թողնել հետագային: Ամեն դեպքում, Մոսկվան չգնաց իրավիճակի սրման, քանի որ ցանկանում է խնդրին կոմպլեքս լուծում տալ: Եթե բավարարվեր ՀՀ առաջարկը, չէր բացառվում, որ մեծ խնդիրներ առաջանային Բելառուսի հետ: Բելառուսի եւ ՀՀ խնդիրները միասին են լուծվելու: «Գազպրոմի» տեսանկյունից դրանք համադրելի երկրներ են:

- Ստացվում է, մինչեւ չլուծվի Բելառուսի խնդիրը, չի բավարարվի նաեւ Հայաստանի՞ առաջարկը:

- Կարծում եմ՝ այո, քանի որ այդ երկրները համադրելի են: Երկու երկրներում էլ գործում էին գազի մատակարարման յուրահատուկ պայմաններ ու գներ, երկու երկրներն էլ ՌԴ-ի դաշնակիցներն են, եւ վերջապես երկու երկրներում էլ «Գազպրոմը» հանդիսանում է գազատրանսպորտային ողջ համակարգի սեփականատերը: Ուստի, կարծում եմ, այժմ գնում են, իսկապես, լուրջ քննարկումներ Մոսկվայի ու Երեւանի եւ Մոսկվայի ու Մինսկի միջեւ: Ես չեմ կարող հստակ տեղեկություններ տալ, բայց, իմ կարծիքով, այդ հարցը մինչեւ ապրիլի 1-ը լուծում կստանա: Հուսով եմ, գործը չի հասնի պայմանավորվածության վերանայման՝ գների բարձրացման ուղղությամբ: Իմ կարծիքով, գազի գինը Հայաստանի համար կարող է իջեցվել մոտ 15-20 տոկոսով: Թե ինչպես այն կիրականացվի, այլ խնդիր է: Գազի գինը կիջեցվի սահմանի՞ն, որը կհանգեցնի սակագների նվազման բնակչության եւ ձեռնարկատերերի համար երկրի ներսում, թե՞ այն ուղղակի կիջեցվի վերջնական սպառողին մատակարարելուց, «Գազպրոմ Արմենիայի» մարժայի հաշվին, տեխնիկական հարց է: Նորից եմ նշում, որ մինչեւ ապրիլի 1-ը հավանականությունը շատ է մեծ, որ ՀՀ համար կգործեն ավելի հարմարավետ գազի սակագներ:

Զրուցեց Արշալույս Մղդեսյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular