ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչու են հայ կանայք իրենց այնպես պահում անկողնում, որ տղամարդը ստիպված սիրուհի է գտնում…»

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

«Ինձ անընդհատ մի հարց է անհանգստացնում, ինչու են հայ կանայք իրենց այնպես պահում անկողնում, որ տղամարդը ստիպված սիրուհի է ձեռք բերում… Ինչու ազատ չեն, ինչու անկողնում ամուսինը պետք է համոզողի դերում լինի, հետո չհասնի իր ուզածին և նորից զանգահարի այն երրորդին, որպեսզի գնա, առանց սիրո բավարարի իր ցանկությունները:
Չգիտեմ, ճիշտ եմ, թե ոչ, բայց երբեմն մտածում եմ, որ պատճառը կարող է սիրո բացակայությունը լինել (չնայած նա կասկածելու տեղիք չի տվել), բայց ինչպե՞ս հասկանալ կանացի այդ տեսակ անտարբերությունը»:
Արտյոմ, 27 տ. ք. Երևան

Պատասխան

Արմեն Աբգարյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեթերապևտ

- Տղամարդու բնազդներում առաջին տեղում սեքսն է: Տղամարդու համար սեքսն ամենակարևորն է, նա ամեն պահի պատրաստ է, եթե իհարկե իմպոտենտ չէ: Իսկ կնոջը պետք է նախապատրաստել, տաքացնել: Եթե կինը հոգնած է, նյարդայնացած է, նա անտարբեր կլինի սեքսի նկատմամբ:
Կանանց մոտ առաջնայինը մայրական բնազդն է, այսինքն` ի սկզբանե ուզում են լինել գեղեցիկ ու հաճելի, հնարավորինս դուր գալ տղամարդկանց և նրանցից ընտրել ամենաարժանիին, ով իրենց համար առողջ սերունդ ունենալու և այդ սերունդը հասունացնելու հենարան կլինի:

Կոպիտ ասած՝ կնոջ համար սեքսը միջոց է նպատակներին հասնելու համար` ունենալ ընտանիք, երեխաներ և այլն:

Կարելի է ասել նաև, որ կնոջ համար սեքսը վճար է ընտանիքի համար, իսկ տղամարդու համար ընտանիքը (որը նաև բեռ է) վճար է սեքսի համար:

Սեքսի հանդեպ կանանց անտարբերությունը կարող է ունենալ նաև այլ պատճառներ.


1. Շատ կարևոր է, թե ով է եղել կնոջ առաջին տղամարդը. եթե անփորձ մեկը, բնականաբար, բացի ցավից, կինը, ոչ մի հաճույք չստանալով, հետագայում նույնպես անտարբերություն է ցուցաբերում սեքսի նկատմամբ:

2. Սոցիալական դաստիարակությունը, երբ մանկուց ասում են՝ «չի կարելի», որից աղջիկների մոտ տղամարդկանց և սեքսի հանդեպ տհաճություն է առաջանում և ամուսնանալով՝ նրանք կարող են նույնիսկ իրենց ամուսիններին մոտ չթողնել: Իմ աշխատանքային փորձում հանդիպել եմ նորապսակների, ովքեր թեկուզ սիրելով են ամուսնացել, բայց կինը ամուսնության առաջին ամսում ամուսնուն մոտ չի թողել:

3. Տղամարդկանց անգրագիտությունը, երբ չհասկանալով կնոջ հոգեբանությունը՝ նրա սեռական կարիքները չափում են իրենց կարիքներին հավասար: Բայց փորձառու տղամարդը, ով ծանոթ է կնոջ հոգեբանությանը, լավ գիտի, որ ի տարբերություն տղամարդու՝ կնոջ համար սեքսն առաջնային չէ, և միշտ չէ կինը պատրաստ լինում սեքսով զբաղվելու: Կնոջ համար կարևոր է տղամարդու ուշադրությունը, փաղաքշանքը, նուրբ վերաբերմունքը:
Երբեմն, երբ կինն անկողնում ինչ-որ ազատություն է թույլ տալիս, տղամարդը միանգամից սկսում է հետաքրքրվել, թե որտեղից գիտի այդ ամենն ու հենց ինքն է «փակում» կնոջը:
Որոշ դեպքերում էլ տղամարդը, ճիշտ է, ցանկանում է կնոջը տեսնել սիրուհու դերում, բայցև հասկանալի հետևանքներից ելնելով՝ չի փորձում «բացել», ազատություն տալ նրան, քանի որ վախենում է՝ կինը դավաճանի իրեն:

Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն, Անահիտ Վարդանյան, 56 տ.

«Ոչ մի խելացի կին թույլ չի տա, որ ամուսինն, իր սեռական կարիքները բավարարելու համար սիրուհի ձեռք բերի: Ու քանի որ ընտանիքը մութ անտառ է, հնարավոր չէ հասկանալ, թե կոնկրետ այս դեպքում ի՞նչ է պահանջում նամակագիրն իր կնոջից: Բայց կնոջը սիրող ամուսնուն ոչ մի սիրող կին չի մերժի:

Իսկ եթե ամուսինը անտարբեր է կնոջ նկատմամբ, հարբում է, անարգում կամ խաբում է նրան, կնոջ իրավունքները ոտնահարվում են ամուսնու կողմից, բնական է, որ ոչ մի կին անկողնում նման տղամարդու որևէ ցանկության չի ընդառաջի: Ստիպելով ոչինչ հնարավոր չէ, ամեն ինչ պետք է լինի սիրով: Կինը պետք է իրեն սիրված զգա նաև ցերեկը, որպեսզի գիշերը ամուսնու ցանկությունները նրա համար չդառնան բռնաբարության նման մի բան»:

Փոխադարձ սիրո և հարգանքի առկայությունը փաստում է զույգերի ներդաշնակության մասին:
Եթե ձեր միջև կա այդ սերն ու հարգանքը, ուրեմն փորձեք ձեր մեջ փնտրել պատճառը, երբ ձեր կնոջից անտարբերություն եք նկատում: Ավելի ուշադիր եղեք նրա նկատմամբ, օրվա ընթացքում գրկեք, համբուրեք նրան, փաղաքշեք, եթե հեռու եք, զանգահարեք, որպեսզի նա զգա, որ միշտ է սիրված ու ցանկալի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular