Շոկ... Անպայման դիտեք .Այսպիսի աղմկահարույց հաղորդում դեռևս չի եղել. Մանկապղծության մեջ մեղադրվող անձը անսպասելի բացահայտումներ է անում.
ՎԻԴԵՈ«Կուզենայի` հայ աղջիկները ոչ թե փքած շրթունքներ, այլ լիքը ուղեղ ունենալու մասին մտածեին». Հրաչ Մուրադյան
Հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի պրոդյուսեր, վարող Հրաչ Մուրադյանը նոյեմբերին եթեր կհանձնի երկու նոր հեռուստանախագիծ` ծայրահեղ տարբեր ոլորտներից: Life.panorama.am-ը Հրաչի հետ զրուցել է այս և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:
«Կիսաբաց լուսամուտներ»-ի տեսագրություններից հետո դժվարությամբ էի ուշքի գալիս»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուն այսօր Հայաստանում իր տեսակի մեջ միակն է: Կուզենայի, որ հեռուստադաշտում այն ունենար մրցակիցներ, նախ`որպեսզի մարդկանց օգնելու հնարավորությունները մեծանային, բացի այդ` դա հեռուստադաշտում լճացումից խուսափելու լավագույն տարբերակը կլիներ: Հիշում եմ, որ առաջին երկու տարիներին թոք-շոուի տեսագրություններից հետո դժվարությամբ էի ուշքի գալիս, անգամ խմում էի հանգստացնող դեղամիջոցներ, եկավ ժամանակ, որ դիմեցի նաև հոգեբանի օգնությանը: Հետո հասկացա, որ կարող եմ ինքս ինձ դնել տվյալ իրավիճակի մեջ, բայց պետք չէ ինձ դնել ծրագրի ժամանակ ներկայացվող պատմության մեջ, այլապես խնդրի լուծման ուղիները չեմ տեսնի:
Պոզների և Ուրգանտի մասին
Գնահատում եմ շատ շոումենների, նրանց ճիշտ օրինակը: Հրաշալի հաղորդավար է Պոզները, միաժամանակ` Ուրգանտը. նրանք, իհարկե, չափանիշ չեն: Հայկական հեռուստադաշտում էլ կան հաղորդավարներ, որոնք իրենց խոսքով ու ինտելեկտով մրցունակ են:
«Մեծ հաճույքով կնկարահանվեմ որևէ հետաքրքիր ֆիլմում»
Երբ ընտրում էի դերասան-ռեժիսորի մասնագիտությունը, ուզում էի հայտնվել մի ոլորտում, որը կօգնի աշխատել հեռուստատեսությունում: Երբևէ ցանկություն չեմ ունեցել հանդես գալ որպես դերասան, բայց հիմա, եթե լինի որևէ հետաքրքիր ֆիլմում նկարահանվելու առաջարկ, մեծ հաճույքով կընդունեմ. ամեն դեպքում, դիպլոմավորված դերասան եմ (ծիծաղում է):
«Որպես պրոդյուսեր` ունեմ երկու նոր արտադրանք, որոնք շուտով կլինեն եթերում»
Ինձ շատերը գիտեն «Կիսաբաց լուսամուտներից», այնինչ, ես զբաղվում եմ նաև պրոդյուսերական աշխատանքով, արդեն ունեմ երկու նոր արտադրանք, որոնք նոյեմբերից կլինեն ATV-ի եթերում: Դրանք ծայրահեղ տարբեր ոլորտներից են, հանգստյան օրերի նախագծեր են` իրենց հետաքրքիր լուծումներով: Հուսով եմ` հեռուստադիտողներին դուր կգան:
«Առաջին հերթին աշխատասեր եմ, հետո նոր` մարզասեր...»
Օրվաս զգալի հատվածն անցնում է աշխատանքի վայրում: Մարզանքն իմ օրվա սկզբի կարևոր նախապայմանն է: Առհասարակ, ես շատ վաղ եմ արթնանում, սիրում եմ «սարքին» պահել օրգանիզմս, իսկ մարզվել ավելի շատ սկսեցի «Կիսաբացից» հետո` լիցքաթափվելու համար:
Կարդացած վերջին գիրքը
Վերջին գիրքը, որ կարդացել եմ, եղել է «Пятьдесят оттенков серого» գործը: Պարզապես հետաքրքիր էր` որքանով է այն արժանի հանրության համատարած ուշադրությանը: Ինձ համար պարզեցի, որ այն սեռական հողի վրա շեղման հերթական արդյունք էր, գուցե այդ ընթացքում մեկ ուրիշ խորը գիրք կարդայի…
«Ես չարբախցի տղա եմ»
Կուզենայի իմ քաղաքում տեսնել «Հին Երևանը», այնպիսին, ինչպիսին տեսել եմ ընտանեկան լուսանկարներում: Ես երևանցի եմ, ավելին` չարբախցի տղա եմ, բայց չեմ տեսել այդ Երևանը: Յուրաքանչյուր երկիր չի մոռանում իր պատմությունը, միաժամանակ առաջ է գնում: Իսկ մենք կա՛մ շատ առաջ ենք, կա՛մ շատ հետ. ներկա ժամանակում քչերն են կարողանում ապրել:
Խորհուրդ` աղջիկներին
Կուզենայի` հայ աղջիկները ավելի շատ մտածեին ոչ թե փքած շրթունքներ, այլ լիքը ուղեղ ունենալու մասին:
«Իմ նախընտրած կինը պետք է լինի…»
Իմ նախընտրած կինը պետք է լինի վստահելի. այդ մեկ բառի մեջ ամփոփված են բոլոր որակները: Եթե ես հանդիպած լինեի այդպիսի մեկին, նա արդեն իմ կինը կլիներ, ոչ թե կգրանցեր հերթական սիրավեպը` մի քիչ երկար, մի քիչ կարճ…
Տասը տարի անց էլ պատրաստվում եմ թոք-շոու վարել
Քանի դեռ հեռուստադիտողը չի նյարդայնացել իմ ներկայությունից, կշարունակեմ մնալ եթերում: Տասը տարի անց էլ պատրաստվում եմ թոք-շոու վարել: Հուսամ` իմ ցանկություններն ու հնարավորությունները համարժեք կլինեն: