ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչը կօգնի կնոջը արագ հասնել լիարժեք օրգազմի.Այն ինչ մինչև հիմա դուք չեք իմացել

ՎԻԴԵՈ

Կանացի օրգազմի տեսակները

Օրգազմը անմոռանալի զգացողություններ է պարգեւում կնոջը։ Ավելին, դա հպարտանալու տեղիք է տալիս ցանկացած տղամարդու, որը կարողացել է իր կնոջը նման հաճույք պատճառել։ Օրգազմը օգնում է դուրս գալ սթրեսից, թուլանալ։ Եվ քանի որ բավարարված կանայք ավելի գեղեցիկ ու թարմ տեսք ունեն, կարելի է ենթադրել, որ նրանք զգում են օրգազմի բոլոր չորս տեսակները։

Հեշտոցային օրգազմ

Այս տիպի օրգազմը զգում են բոլոր կանայք, որոնք զբաղվում են հեշտոցային սեքսով։ Օրգազմի տեւողությունը կախված է տղամարդու առնանդամի չափսից եւ շարժումների արագությունից։ Որքան արագ են շարժումները, այնքան ավելի արագ է ավարտվում օրգազմի հասնելու գործընթացը։ Իսկ եթե շարժումները դանդաղ են, օրգազմն ավելի ուժեղ եւ ավելի երկար է տեւում։

Ի դեպ, ոչ բոլոր կանայք են կարողանում այս տեսակ օրգազմի հասնել։ Այն ասես հրաշք լինի, որի մասին բոլորն են խոսում, սակայն շատ քչերն են ապրում այդ զգացողությունը։ Կինը հեշտոցային օրգազմի հասնում է իր ֆիզիկական եւ էմոցիոնալ գրգռվածության գագաթնակետին։ Սակայն կա նաեւ տեսակետ, որ ծլիկային օրգազմն ավելի մեծ հաճույք է պարգեւում։

Ծլիկային օրգազմ

Օրգազմի այս տեսակն առաջանում է, երբ տղամարդը առնանդամով, լեզվով, մատերով, շուրթերով խթանում է ծլիկը: Ծլիկի վերին մասը նյարդային վերջույթներով է պատված, եւ նույնիսկ նուրբ եւ մեղմ հպումը կարող է սեռական հաճույք եւ անմոռանալի զգացողություններ պարգեւել։ Սակայն զուգընկերը պետք է շատ զգույշ լինի, քանի որ սխալ շարժումների եւ սխալ հպման դեպքում կարող են տհաճ զգացողություններ առաջանալ։  

Կարծիք կա, որ կնոջ սեքսուալությունը կախված է նրա ծլիկի չափսով։ Սա իհարկե սխալ տեսակետ է, քանի որ ծլիկի չափսը կնոջ սեքսուալության հետ ոչ մի կապ չունի։

Արգանդային օրգազմ

Արգանդային օրգազմն առաջանում է, երբ առնանդամը խթանում է արգանդի վզիկը։ Այս պարագայում օրգազմը պայմանվորված է առնանդամի երկարությամբ։ Օրգազմի ժամանակ ամբողջ արգանդը կրճատվում է: Դա կարող է շարունակվել մի քանի րոպե՝ նույնիսկ երբ առնանդամն արդեն հեշտոցում չէ:

Օրգազմ, որն առաջանում է «G» կետը խթանելիս

Այս օրգազմին կարելի է հասնել, եթե տղամարդը առնանդամի գլխիկով կամ մատով խթանում է այդ կետը: Ամենահարմար դիրքը՝ կինը ներքեւում է եւ գոտկատեղի տակ բարձ է դրված:  

Ի դեպ, որոշ կանայք օրգազմի են հասնում նաեւ երբ տղամարդը համբուրում է նրանց կուրծքը, պարանոցը եւ մարմնի մյուս հատվածները։ Սակայն բարձր տրամադրության եւ ամուր առողջության գրավականը սեռական բավարարվածությունն է։

Նյութը՝ intermedia24.ru

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular