ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկական Շոկ...Ահասարսուռ մանրամասներ բռնության ենթարկված կնոջ կյանքից -Ամուսինս ինձ մազերիցս կախում էր.... Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Ի՞նչ է նշանակում բռնություն ընտանիքում

Ընտանիքում բռնություն նշանակում է ընտանիքի մի անդամի կողմից երկրորդի նկատմամբ  սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտում՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեքսուալ բռնությամբ կամ հարկադրաբար:

 

Նյութը՝ intermedia24.ru

 

Բռնության ձևերն են՝

Ֆիզիկական բռնություն. ծեծ, տանջանք, առողջության վնասում, ազատության անօրեն արգելում կամ ուրիշ ձևի այլ գործողություն, որը առաջացնում է ֆիզիկական ցավ կամ տանջանք,  առողջության վիճակի հետ կապված պահանջների անբավարարվածություն, որը առաջացնում է ընտանիքի անդամի առողջության վնասում կամ մահ:

Հոգեբանական բռնություն. վիրավորանք, շանտաժ, նվաստացում, սպառնալիք կամ այլ ձևի այնպիսի գործողություն, որը առաջացնում է մարդու հարգանքի և արժանապատվության վարկաբեկում:

Տնտեսական բռնություն. գործողություն, որը առաջացնում է կերակրի, բնակատեղիի և նորմալ զարգացման այլ պայմաններով բավարարում, սեփականության և աշխատանքի իրավունքների իրականացման, ինչպես նաև համասեփականաթյունում գոյություն ունեցող ունեցվածքից օգտվելու և պատկանող մասի օգտագործման իրավունքի սահմանափակում:

Սեքսուալ բռնություն. սեռական կապ բռնությամբ, բռնության սպառնալիքով, կամ զոհի անզորությունից օգտվելու սեռական կամ սեքսուալ բնույթի այլ ձևի գործողություն կամ անպատշաճ գործողություն անչափահասի նկատմամբ:

Հարկադրություն. մարդու ֆիզիկական կան հոգեբանական հարկադրություն, կատարելու կամ չկատարելու գործողություն, որի իրականացումը կամ որից խուսափումը, նրա իրավունքն է, կամ սեփական մաշկի վրա զգալ իր կամքի-ցանկության դեմ ներգործություն:

Արհամարհանք. ծնողի և/կամ օրինավոր ներկայացուցչի կողմից երեխայի ֆիզիկական, հոգեբանական անհրաժեշտությունների անբավարարում, բազային կրթության իրավունքի սահմանափակում, վտանգից անպաշտպանություն, ծննդյան գրանցում, բժշկական և այլ ծառայություններից օգտվելու անհրաժեշտ գործողությունների չիրականացում այն ժամանակ, երբ ծնողը և/կամ օրինավոր ներկայացուցիչը ունի համապատասխան լրատվություն, հնարավորություն, և ձեռնհաս է համապատասխան ծառայության համար:

 

Ո՞վ է համարվում ընտանիքի անդամ ընտանիքում բռնության ժամանակ

Ընտանիքի անդամ ընտանիքում բռնության ժամանակ համարվում է մայրը, հայրը, պապը, տատը, ամուսինը, երեխան (խորթ երեխան), երեխա վերցնողը, երեխա վերցնողի ամուսինը, վերցված երեխան, ընդունող ընտանիքի (խորթ հայրը, խորթ մայրը), թոռը, քույրը, եղբայրը, ամուսնու ծնողները, փեսան, հարսը, նախկին ամուսինը, առանց գրանցման ամուսնությունում գտնվող անձինք և նրանց ընտանիքի անդամները, աջակցողը:

 

Ո՞վ կարող է համարվել ընտանիքում բռնության զոհ

Զոհ է համարվում ընտանիքի անդամը, որը զգացել է ֆիզիկական, հոգեբանական, սեքսուալ, տնտեսական բռնություն կամ հարկադրանք, և որը ստացել է զոհի կարգավիճակ Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության համապատասխան  ծառայությունից, դատական մարմինը և/կսմ ընտանիքում բռնության զոհի կարգավիճակ սահմանող խումբը (զոհի նույնականացման խումբ):

Ընտանիքում բռնության կասկածելի զոհ է համարվում այն անձը, որը գտնում է, որ ինքը զոհ է, և որը զոհի կարգավիճակ սահմանելու նպատակով դիմում է համապատասխան մարմիններին/ընտանիքում բռնության զոհի կարգավիճակ սահմանող խմբին (զոհի նույնականացման խումբ):

 

Ո՞վ է համարվում ընտանիքում բռնաբարող՝ բռնություն կատարելու ժամանակ

Բռնաբարող է համարվում ընտանիքի այն անդամը, ով ընտանիքի այլ անդամի նկատմամբ իրականացնում է ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեքսուալ բռնություն կամ հարկադրություն:

 

Ո՞վ է պարտավոր և ո՞վ ունի իրավունք համապատասխան մարմիններին տեղեկացնել ընտանիքում բռնության փաստի մասին

Պարտավորություն է հանձնարարվում բժշկական հաստատությունների, անչափահասի դեպքում՝ նաև կրթական և դատիարակչական հաստատությունների աշխատակիցներին, Հանրային Իրավական Իրավաբանական Անձի (ՀԻԻԱ) սոցիալական ծառայության գործակալության, հոգաբարձության և խնամակալության մարմնի իրավասու աշխատակցին և Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ սուբյեկտներին:

Ընտանիքում բռնության դեպքում դատարանին դիմելու իրավունք ունեն. զոհը (կասկածյալ զոհը), նրա ընտանիքի անդամը, իսկ անչափահասի դեպքում՝ հոգաբարձության և խնամակալության մարմինը: Ինչպես նաև զոհի համաձայնությամբ այն անձինք, ովքեր զոհին ցուցաբերում են բժշկական, իրավաբանական և/կամ հոգեբանական օգնություն:

 

Ինչպի՞սի իրավական պաշտպանության մեխանիզմներ գոյություն ունեն ընտանիքում բռնության բացահայտման և կանխարգելման համար

Ընտանիքում բռնության բացահայտման և կանխարգելման համար օգտագործվում են քրեաիրավական, քաղաքացիական իրավական և վարչական-իրավական մեխանիզմներ:

 

Ընտանիքում բռնության բացահայտման և կանխարգելման համար օգտագործվում են հետևյալ տեսակի վարչական-իրավական մեխանիզմներ

Վարչական-իրավական մեխանիզմներ են օգտագործվում, եթե իրավախախտումը, օրենսդրության համաձայն, չի առաջացնում քրեադատավարական պատասխանատվություն և նրա կանխարգելումը հնարավոր է վարչական իրավախախտումների օրենսգրքի նորմերի համաձայն:

Վրաստանի օրենքը, ընտանեկան բռնության փաստի օպերատիվ արձագանքման համար, իրավասու մարմնի կամ պաշտոնյա անձի կողմից զոհերի պաշտպանության և բռնություն կատարողի համար որոշակի գործողության սահմանափակման ապահովության համար, որպես ժամանակավոր խափանման միջոց, օգտագործում է պաշտպանող և զսպող կարգեր (օրդերներ):

Պաշտպանող կարգ նշանակում է առաջին ատյանի դատարանի (դատավորի) կողմից վարչական դատավարության կարգով տրված ակտ, որով, ընտանիքում բռնության դեպքում, սահմանվում են բռնության զոհերի պաշտպանության ժամանակավոր միջոցներ: Այդ միջոցները չեն գործածվում այն դեպքում, եթե անձի նկատմամբ սկսված է քրեական իրավական հետապնդում և նրան, որպես կանխարգելման միջոց սահմանված է բանտարկություն:

Զսպող կարգ նշանակում է ոստիկանության իրավասու պաշտոնյա անձի կողմից տրված ակտ, որով կանխորոշվում է ընտանիքում բռնության ժամանակ բռնության զոհի պաշտպանման ժամանակավոր միջոցը և որը, ակտը տրվելուց հետո օրենքով սահմանված ժամանակում 24 ժամվա ընթացքում հաստատելու նպատակով ներկայացվում է դատարանին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular