ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինն անգամ գաղափար չուներ, որ ամուսինը գաղտնի իրեն նկարահանում է. Օրեր անց նա համացանցի իսկական աստղ դարձավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Տնային տնտեսուհիները տարիների ընթացքում կուտակել են բազմաթիվ գաղտնիքներ, որոնք  հեշտացնում ու ավելի հետաքրքիր են դարձնում խոհանոցային առօրյան:

 

Նյութը՝ intermedia24.ru

 

Այդ գաղտնիքներին հաղորդակից լինելու դեպքում կարելի է ոչ միայն վարպետորեն եփել սովորել, այլև մթերքը բավական երկար պահել` առանց այն փչացնելու:

 

AdMe.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է խոհանոցային 8 «խորամանկություն», որոնք կիրառելու դեպքում եփել-թափելն ու, ընդհանուր առմամբ, խոհանոցը կդառնան Ձեր տարերքը:

 

1 րոպե թափահարեք հում ձուն ու եփեք այն. արդյունքում կունենաք «ոսկե ձվիկ»:


Պիցցայի սառած կտորներին իրենց նախկին համն ու հոտը վերադարձնելու համար դրանք տաքացրեք սովորական թավայում, այլ ոչ միկրոալիքային վառարանում:

 

Գրտնակի բացակայության դեպքում օգտագործեք գինու դատարկ շիշ:


Կարող եք հացով, պանրով ու կանաչեղենով համեղ ուտեստ պատրաստել: Պարզապես համապատասխան ձևով կտրատեք հացն ու պանիրը և կանաչեղեն ավելացրեք: Հացը մի քանի րոպեով դրեք միկրոալիքային վառարանը:


Չերի լոլիկներն արագ ու հավասար կտրատելու համար դրանք դրեք 2 ափսեի արանքում ու սուր շեղբ ունեցող դանակով կտրեք:


Ապակե տարայի պատերին մնացած «Նուտելայի» վրա ավելացրեք տաք կաթ ու կստացվի համեղ  տաք շոկոլադ:


Կարտոֆիլը ծիլ չի տա, եթե այն պահեք խնձորների հետ:


Մրգերի համար կարելի է շոկոլադից ահա այսպիսի գեղեցիկ զամբյուղներ պատրաստել` տաք շոկոլադը լցնելով փուչիկի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular