ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք հաստատ չէիք ցանկանա ամուսնանալ այս երկրներում. 10 շոկային և այլասերված հարսանեկան ավանդույթներ, որոնք գոյություն ունեն աշխարհում.

ՎԻԴԵՈ

Հայրեր եւ դուստրեր. ի՞նչ պետք է իմանա դուստր ունեցող յուրաքանչյուր հայր 

Նյութը՝ intermedia24.ru

 

Մարդիկ, ովքեր իմանում են, որ ես չորս դուստր ունեմ եւ մեկ որդի, հաճախ ասում են. «Չորս աղջի՞կ: Այ թե բախտդ չի բերել»: Անկեղծ ասած, ես ցավում եմ այդ մարդկանց համար: Հասկացեք, երբ դուք ունեք չորս աղջիկ, դա մի մեծ հարստություն է:

1. Նրան պետք է Ձեր սերը

Սովորեք ցույց տալ սերը ձեր դստեր հանդեպ: Նա դրա կարիքն ունի ավելի, քան գումարն ու նվերները: Ոչ ոք աշխարհում նրան չի տա վստահության եւ պաշտպանվածության զգացում, ինչպես սիրող հայրը: Նա պետք է իմանա, որ դուք իրեն սիրում եք այնպիսին, ինչպիսին նա կա, եւ որ ծնողական տանը նրան միշտ կհասկանան եւ կներեն: Մի՛ ամաչեք բարձրաձայնել ձեր սերը: Պարզապես նայեք նրա աչքերին եւ ասեք. «Ես սիրում եմ քեզ»:

2. Ձեզանից է կախված, թե ինչ տղամարդ կընտրի նա

Ձեր հարաբերություններից է կախված, թե ով կդառնա նրա ամուսինը: Եթե դուք լավ հայր եք, նա կփնտրի ձեզ նման տղայի: Եթե ոչ, ապա նրա համար շատ դժվար կլինի ամուսնանալ եւ գտնել իրեն հարմար մեկին:

3. Լսեք նրա նախընտրած երաժշտությունը

Երբ աղջիկը դեռահաս է դառնում, նրա մոտ ժամանակակից երաժշտության հանդեպ սեր է առաջանում, որը միշտ չէ, որ դուք հավանում եք: Փորձեք հասկանալ, թե ինչն է նրան դուր գալիս: Լսեք ձայնասկավառակներ նրա հետ, գնացեք մի նորաձեւ խմբի համերգին, որպեսզի իմանաք, թե ինչից խոսեք: Երբ դուք միասին ճանապարհորդում եք մեքենայով, մի փոխեք երաժշտությունը, որը նա է ընտրել: Վերջապես հիշեք, որ այն ժամանակը, երբ դուք ճանապարհորդում եք միասին, շուտով կավարտվի, իսկ վիրավորանքը կմնա:

4. Նա տեսնում է, թե ինչպես եք դուք վերաբերվում իր մորը

Սա ամենակարեւոր խորհուրդն է այս ցուցակում: Դուք կարող եք հետեւել միայն սրան, եւ հաջողությունը ձեր դստեր հետ հարաբերություններում ապահովված է: Դա շատ պարզ է. ցույց տվեք, որ սիրում եք նրա մորը եւ որ ձեզ համար թանկ է ձեր միությունը: Սա օգտակար է ոչ միայն ձեր ամուսնության ամրապնդման, այլեւ ձեր երեխաների հետագա ամուսնության համար:

5. Մի՛ հեռացեք նրանից, երբ նա դեռահաս է դառնում

11-ից մինչեւ 15 տարեկանը սկսվում է դժվար տարիքը, երբ ձեր դուստրը կփոխվի թե արտաքնապես եւ թե ներքնապես, կդառնա կոպիտ եւ անհնազանդ: Մի՛ հեռացեք նրանից այդ դժվար ժամանակաշրջանում, պահեք զգացմունքային կապը: Տեղյակ եղեք նրա մտահոգություններին, հետաքրքրություններին, զբաղմունքներին, դուր եկած տղաներին եւ այլ բաներին, որպեսզի նա ազատորեն կարողանա դիմել ձեզ ցանկացած օգնության համար: Դուք պետք է միշտ նրան սիրով եւ ըմբռնումով մոտենաք, անկախ նրանից, թե քանի տարեկան է նա՝ 5, թե 15:

6. Զբաղվեք սպորտով նրա հետ, դա ամրապնդում է բնավորությունը

Որպեսզի աղջիկը մեծանա, առողջ եւ ուժեղ կին դառնա, նա պետք է սիրի սպորտը, եւ այդ հարցում կարող եք օգնել դուք: Նրա հետ վարժություններ արեք, վազեք կամ հեծանիվ վարեք: Աղջիկները չպետք է թուլամորթներ մեծանան: Չէ որ այսօր կանացիությունը միայն շրջազգեստը չէ, այլ նաեւ մարմնի եւ ոգու ուժը:

7. Ավելի հաճախ կազմակերպեք տոներ

Մանկությունը պետք է մնա դստեր հիշողության մեջ ամենաերջանիկ հիշողություններով: Իսկ այդ հիշողությունները ձեւավորում են փոքրիկ ուրախություններն ու միջոցառումները: Մի՛ մոռացեք ձեր ֆոտոխցիկը, որպեսզի հետո ալբոմ նվիրեք, որպես հուշանվեր: Մի՛ ծուլացեք, հորինեք տարբեր միջոցառումներ եւ լուսանկարվեք: Լրացրեք ձեր դստեր զգացմունքային հիշողությունը միասին անցկացրած իրադարձություններով:

8. Երբ տանն եք, անջատեք բջջայինը

Շատ հայրերի մեծ սխալն է, երբ վերադառնում են տուն, նրանք ըստ էության շարունակում են բացակայել: Նրանք դուրս չեն գալիս բջջային հեռախոսից, պատասխանում են նամակներին Tweeter-ում կամ Facebook-ում: Եվ այդ ժամանակ ձեր փոքրիկ աղջիկը սպասում է ձեզ, որպեսզի դուք ուշադրություն դարձնեք նրան: Անջատեք հեռախոսը, որոշ ժամանակ տրամադրեք, նա ամբողջ օրը սպասել է ձեզ: Խաղացեք նրա հետ, գիրք կարդացեք կամ պարզապես գրկեք նրան: Հիշեք, որ շատ շուտով նա այլ հետաքրքրություններ կգտնի, եթե նրան ուշադրություն չեն դարձնում տանը:

9. Բաց մի թողեք մանկությունը

Կյանքը չի գնում, այլ սլանում է մեծ արագությամբ: Կա մարդ, ում պետք եք դուք հիմա, ով ձեզ հայրիկ է կոչում: Վայելեք հոր դերը, մի բաց թողեք ձեր երեխայի մանկությունը, այն շատ արագ կանցնի, չեք էլ հասցնի թարթել ձեր աչքը:

10. Մի վախեցեք նրանից ներողություն խնդրել

Շատ հայրեր ամեն ինչ անում են իրենց դուստրերի համար, բայց նրանք հրեշտակներ չեն. պատահում է, որ հայրը չի կատարում իր խոստումը: Մի՛ ամաչեք ներում խնդրել նրանից, երբ դուք սխալվել եք: Դա չի հեղինակազրկի ձեզ: Եթե դուք չգիտեք ներում խնդրել, ապա սովորեք, քանի դեռ ուշ չէ: Այս խոսքերը պետք է սրտից բխեն: Միայն դա կդարձնի ձեզ ավելի մոտ ձեր դստեր հետ, եւ նա կների ձեզ:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular