ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյան. «Աշխատանքային ձեր ամենօրյա փաստաթուղթն ու ուղենիշը պետք է լինի Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի վարչական շրջանների ղեկավարները շարունակում են Երևանի քաղաքապետին զեկուցել 2017թ. կատարված աշխատանքների և 2018թ. ծրագրերի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները: Ըստ ոլորտների անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներին՝ վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանն առանձնացրել է բնակելի ֆոնդի պահպանման, սոցիալական աջակցության, համայնքային ենթակայության կառույցների նորոգման, բակերի ու այգիների բարեկարգման, կանաչապատման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքները: Համայնքային բյուջեով 2017թ. ծրագրով իրականացված աշխատանքներից բացի, Արտակ Ալեքսանյանն առանձնացրել է նաև մի շարք ծրագրեր, որոնք կյանքի են կոչվել համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում՝ ընդգրկելով առողջապահական, սոցիալական ու մի շարք այլ ոլորտներ: Ըստ այդմ, վարչական շրջանում շահագործման են հանձնվել հանգստի ու ժամանցի մի շարք կենտրոններ, որոնք նոր շունչ են հաղորդել վարչական շրջանի առօրյային: Զեկուցվել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել նաև Արցախի շրջանների, ՀՀ մարզերի ու արտերկրի գործընկեր քաղաքների հետ: Ներկայացնելով 2018թ. ծրագրերը՝ Արտակ Ալեքսանյանը նշել է, որ այս տարի ևս կարվի հնարավորը՝ նախանշված բոլոր աշխատանքներն ամբողջությամբ կյանքի կոչելու և մասնավորի հետ համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ: 

 

«Պարոն քաղաքապետ, մեզ իսկապես հաջողվել է ակտիվ համագործակցություն ծավալել մասնավոր հատվածի հետ, ինչի շրջանակում նրանք ևս իրենց կարևոր դերակատարումն են ունենում վարչական շրջանի զարգացման գործում: Այս տարի նույնպես վարչական շրջանում կյանքի կկոչվեն մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք ոչ միայն հարմարավետ պայմաններ կապահովեն մեր բնակիչների համար, այլև իրենց հերթին կնպաստեն Մալաթիա-Սեբաստիայի տնտեսական ակտիվությանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վստահեցնում եմ, որ աշխատակազմը պատրաստ է հետևողականորեն կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու առաջադրված են Ձեր կողմից», - նշել է Արտակ Ալեքսանյանը: 
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիների հետ մշտական կապի ապահովումը:
«Բնակիչների հետ ամենօրյա կապի ապահովումն ու ամրապնդումը մշտապես դիտարկեք որպես առաջնահերթություն: Դուք պարտավոր եք միշտ լինել բնակիչների կողքին, լսել նրանց կողմից բարձրացվող խնդիրներն ու լուծումներ տալ դրանց: Եթե անգամ կան խնդիրներ, որոնք մեր լիազորությունների շրջանակում չեն, ապա մեր թիմի յուրաքանչյուր անդամ պետք է կապող օղակ հանդիսանա բնակիչների ու մեր գործընկեր կառույցների միջև, որպեսզի մեր համաքաղաքացիներին հուզող հարցերը չմնան անպատասխան: Մենք երբեք չենք խուսափել քաղաքացիների հետ անմիջական շփումներից և այսօր կարող եմ վստահորեն ասել, որ բնակիչների հետ մշտական կապի մեջ լինելու մեր որդեգրած աշխատաոճն, իրո՛ք, արդարացված էր, քանի որ հենց մշտական այդ կապի շնորհիվ բազում խնդիրների սկսեցին տրվել ավելի օպերատիվ լուծումներ, ինչը, միանշանակ, բոլորիս շահերից է բխում», - նշել է Տարոն Մարգարյանը:
Խոսելով անցած տարիների ընթացքում կյանքի կոչված ծրագրերի մասին՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողական ու սրտացավ աշխատանքով թիմը կարողացավ լուծումներ տալ երևանցու համար օրակարգային համարվող բազում խնդիրների: Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիները ևս այդ առումով կլինեն ձեռքբերումային, ինչի երաշխիքը Երևանի զարգացման հնգամյա ծրագիրն է, որը ևս առանձնանում է իրատեսական ու իրագործելի ծրագրերով, նախաձեռնություններով, որոնք նույնպես սպասված են երևանցիների կողմից:
«Աշխատանքային ձեր ամենօրյա փաստաթուղթն ու ուղենիշը պետք է լինի Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, քանի որ այն կազմվել է՝ հաշվի առնելով մեր բնակիչների առաջարկություններն ու դիտարկումները, և ուղղված է առաջնահերթ բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք նախանշվել են հենց մեր համաքաղաքացիների կողմից: Ըստ այդմ եղեք հետևողական բոլոր այդ ծրագրերի կյանքի կոչման հարցում, որպեսզի ամրապնդեք այն վստահությունը, որն ունեք մեր բնակիչների կողմից», - ընդգծել է քաղաքապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular