ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլեն Ասատրյանը` Ժաննա Բուտուլյանին «օգտագործելու», նրա շնորհիվ հայտնի դառնալու և աշխատանքը խլելու մասին

ՎԻԴԵՈ

Համացանցում հայտնվել է նոր սկանդալային հրապարակում' դերասանուհիներ Ժաննա Բուտուլյանի և Էլեն Ասատրյանի մասին:

 

«Նախանձելի ընկերուհիները բաժանվեցին. Էլենն օգտագործեց Ժաննային, նրա շնորհիվ հայտնի դարձավ և խլեց նրա աշխատանքը»' այս վերնագիրը կրող նյութում հեղինակը վստահ նշել է, թե ընկերուհիները վիճել են, քանի որ Էլենը ամեն ինչ արել է, որպեսզի զբաղեցնի Ժաննայի աշխատանքը և արդյունքում դա հաջողվել է նրան:

 

Life.panorama.am-ը այս մասին խոսելու նպատակով կապ հաստատեց Էլեն Ասատրյանի հետ, ով հերքեց տարածված ասեկոսեները և մանրամասնեց.

 

«Մեր միջև ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Իսկզբանե մենք որոշել էինք միասին աշխատել նույն ակումբում, պարզապես մի օր Ժաննան ուշագնաց եղավ, իսկ հիվանդանոց տանելուց և համապատասխան անալիզների պատասխանները ստանալուց հետո բժիշկն ասաց, որ Ժաննան ֆիզիկապես պատրաստ չէ ակտիվ աշխատել, իր վարած ապրելակերպը սխալ է և պետք է ավելի հանգիստ գրաֆիկով աշխատի: Դրանից հետո Ժաննան որոշեց թողնել աշխատանքը: Իհարկե, ես մի քանի անգամ համոզել եմ նրան, որ վերադառնա, բայց նա հրաժարվել է' նախընտրելով պասիվ կյանք վարել»:

 

Հարցին, թե նախկինում միասին շատ լուսանկարներ հրապարակել սիրող ընկերուհիներն այս դեպքում ինչո՞ւ այլևս նկարներ չեն հրապարակում, պատասխանեց.

 

«Միայն հիմար և սահմանափակ մարդիկ կարող են մտածել, որ եթե տվյալ անձը նկար չի հրապարակում, ուրեմն գժտված է ինչ-որ մեկի հետ: Ես իմ մայրիկի հետ հրապարակած նկար չունեմ, դա նշանակում է, որ ես ո՞րբ եմ: Ես ու Ժաննան շարունակում ենք մտերիմ լինել, պարզապես հիմա ես խիստ ծանր գրաֆիկով եմ աշխատում, նոր սերիալում եմ նկարահանվում, ակումբում եմ աշխատում, էլ չասեմ, որ վերջին ամիսներին հաճախ եմ մեկնում Մոսկվա: Մենք չենք վիճել, պարզապես իմ զբաղվածության պատճառով շփումն է պակասել»:

 

Մենք փորձեցինք խոսել նաև Ժաննայի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

 

Հեղինակ' Անուշիկ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular