ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարամիտ ամուսինը թաքնված տեսախցիկով հետևում էր կնոջը. ահա, թե ինչպես զարգացան իրադարձությունները ...Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Դավաճանությունը ներում են, բայց չեն մոռանում. աֆորիզմներ դավաճանության մասին

Առավել մանրամասն՝ Այստեղ

Ըստ վիճակագրական տվյալների՝ իրենց կնոջը դավաճանած տղամարդկանց 56%-ը երջանիկ է ամուսնական կյանքում եւ ոչինչ չի ցանկանում փոխել, քանի որ մեկ այլ կնոջ հետ անկողին մտնելու համար ոչ մի խոչընդոտ չկա։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տասներկու փաստ դավաճանության մասին։

Փաստ 1. Անհավատարիմ տղամարդկանց մեծամասնությունը սիրում են իրենց կանանց

Տղամարդիկ, ովքեր դավաճանում են իրենց կանանց, չեն դադարում սիրել նրանց։ «Դավաճանությունը հիմնականում կատարվում է ամուսնության այն շրջանում, երբ ամուսինների միջեւ ընկերական սեր է, զույգն ապրում է միասին՝ կիսելով կենցաղային խնդիրները», - ասել է հոգեբան Անդրա Բրոշը։

Փաստ 2. Անհավատարիմ տղամարդիկ կանանց դավաճանում են իրենց ծանոթ կանանց հետ

Հազվադեպ են պատահում դեպքեր, երբ տղամարդիկ դավաճանում են առաջին իսկ պատահած կանանց հետ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ տղամարդկանց 60%-ը կանանց դավաճանում են իրենց գործընկերուհիների հետ։ Ուստի, փորձեք ավելի մտերիմ լինել ձեր ամուսինների հետ։

Փաստ 3. Տղամարդիկ դավաճանում են, որպեսզի փրկեն իրենց ամուսնությունը

«Տղամարդիկ սիրում են իրենց կանանց, բայց նրանք չգիտեն, թե ինչպես պետք է ազատվեն ընտանեկան հարցերից։ Ուստի, իրենց հոգեբանական խնդիրները փորձում են լուծել ընտանիքից դուրս»,- պատմել է Սյուզան Մենդելը։ Տղամարդը մտածում է, որ մեկ ուրիշը կարող է օգնել իրեն այս հարցում, ինչից հետո նա կրկին երջանիկ կլինի իր կնոջ հետ։

Փաստ 4. Դավաճանությունից հետո տղամարդիկ ատում են իրենց

Հոգեբան Չարլզ Ջ. Օռլանդոնի կարծիքով՝ տղամարդիկ դավաճանությունից հետո ատում են իրենց. չէ՞ որ նա դավաճանել է մեկին, ում նա պետք է երջանկացներ եւ հոգ տաներ նրա մասին։  

Փաստ 5. Անհավատարիմ տղամարդիկ ավելի շատ սեքսի պահանջ են զգում իրենց կանանցից

Երբ տղամարդիկ սկսում են դավաճանել իրենց կանանց, նրանց սեռական ցանկությունը մեծանում է։ Եթե ձեր ամուսնու մոտ նման փոփոխություններ եք նկատել, ուրեմն փորձեք ավելի ուշադիր լինել։

Փաստ 6. Կանայք նույնպես դավաճանում են տղամարդկանց

«Կանայք եւ տղամարդիկ նույն հաճախականությամբ են դավաճանում իրենց զուգընկերներին։ Բայց նրանց դավաճանությունների պատճառները տարբեր են»,- ասել է Չարլզ Ջ. Օռլանդոն։ Կանայք դավաճանում են զգայական բավարարվածություն ստանալու համար (թեկուզ սոցիալական կայքերում՝ առանց ֆիզիկական կապի), իսկ տղամարդիկ հիմնականում դիմում են այս քայլին, քանի որ սեռական կապվածություն են զգում այլ կնոջից։

Փաստ 7. Կինը միշտ գիտի, որ ամուսինը դավաճանում է իրեն

Կանանց մեծ մասը, իմանալով ամուսնու դավաճանության մասին, փորձում են հանուն երեխաների լուռ հանդուրժել եւ համակերպվել այդ փաստի հետ։  

Փաստ 8. Հարաբերություններ պարզելը չի կարող կանգնեցնել տղամարդուն

Եթե տղամարդը բուռն սիրավեպ է սկսել մեկ այլ կնոջ հետ, ապա նույնիսկ եթե կինը փորձի պարզել իրենց հարաբերությունները եւ հետ պահել ամուսնուն դավաճանությունից, դա նրան չի հաջողվի։ «Չէ՞ որ տղամարդու կյանքի այդ շրջանում այնքան դրական երեւույթներ են լինում, որ ընտանեկան դրաման եւ կնոջ հիստերիան չի կարող հուզել նրան»,-  ասել է Չարլզ Ջ. Օռլանդոն։

Փաստ 9. Դավաճանությունը կարող է բարելավել ամուսնական կյանքը

Միշտ չէ, որ դավաճանություն ուղիղ ճանապարհ է դեպի ամուսնալուծություն։ Դավաճանությունը կարող է երկրորդ շունչ տալ հարաբերություններին։ Եթե նոր ձեւավորված հարաբերությունները այնքան էլ չեն գոհացնում տղամարդուն, նա սկսում է գիտակցել, թե ի վերջո նա կնոջ հետ է ցանկանում անցկացնել իր կյանքի մնացած մասը։

Փաստ 10. Նույնիսկ կնոջ հետ հարաբերությունները վերականգնելուց հետո ամուսինը կարող է հիշել դավաճանությունների մասին

Միգուցե ամուսինը շատ է սիրում իր կնոջը եւ ցանկանում է մնալ նրա հետ՝ ամուսնությունը փրկելու համար, սակայն նա երբեք չի մոռանա իր դավաճանության մասին։ «Տղամարդիկ հիմնականում կարոտում են այդ հարաբերությունների դրական երեւույթերը՝ ուրախությունը, պատասխանատվության բացակայությունը, սեքսը, կիրքը եւ այլն։ Սրանք կարող են կրկին խարխլել ամուսինների հարաբերությունները»,- նշել է հոգեբանը։ 

Փաստ 11. Անհավատարիմ տղամարդը միշտ էլ գիտի, որ նա ցավ է պատճառում կնոջը

Տղամարդը զգում է, որ նա ցավ է պատճառում կնոջը, բայց միեւնույնն է, շարունակում է իր «չար գործը»։ Ինչու՞, որովհետեւ նա միշտ ձգտում է ցանկալի եւ սիրելի լինել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կողմից։

Փաստ 12. Կինը մեղավոր չէ, որ ամուսինը դավաճանում է իրեն

Եթե ձեր ամուսինը երջանիկ չէ ձեզ հետ, դուք մեղավոր չեք։ Դա նրա ընտրությունն է, ոչ՝ ձեր մեղավորությունը։ Խնդիրն այն է, որ տղամարդուն ինչ-որ բան չի բավարարում կնոջ մեջ։ Սակայն եթե կնոջ հետ անկեղծ խոսելու եւ խնդիրը լուծելու փոխարեն նա ընտրում է դավաճանության տարբերակը, դուք մեղավոր չեք։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular