ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում 21-ամյա աղջիկը ամուսնացած տղամարդու հետ սեռական հարաբերությունը նկարահանել է, հետո անցել շանտաժի (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ցավոտ ինտիմ մերձեցում

Պատուհանից այն կողմ հետզհետե մթնում է, սիրելիդ նայում է քեզ ու ժպտում' կանխազգալով այն վայելքները, որ քիչ անց տեղի են ունենալու ձեր ննջարանում: Բայց ուրախանալու փոխարեն դու սկսում ես նյարդայնանալ ու վախենալ, որովհետև վերջին մի քանի սեռական ակտերի ընթացքում միայն ցավ ես զգացել: Սակայն նույնքան ցավալի է նրան մերժել...

 Առավել մանրամասն  Այստեղ

Եվ սկսվում են սթրեսները, նևրոզները, ընտանեկան վեճերը և այլն: Ժամանակակից տվյալներով' նման խնդրի հետ բախվում են ակտիվ սեռական կյանք ունեցող կանանց վաթսուն տոկոսը: Սակայն բոլոր խնդիրներն էլ կարելի է լուծել' դրանք ժամանակին բացահայտելով: Այնպես որ, սկզբում փորձիր պարզել, թե կոնկրետ որ մասում ես ցավ զգում:

 

Ցավ արտաքին սեռական օրգանների շրջանում: Դու զգում ես մաշկի գրգռում և ցավ արտաքին սեռական օրգաններում:

 

Ֆիզիկական պատճառները կարող են կապված լինել սեռական շուրթերի, լորձաթաղանթի կամ հեշտոցի լորձաթանթի բորբոքման հետ: Ավելի հաճախ դրանց պատճառները լինում են վիրուսային կամ սնկային վարակները, հատկապես եթե հետևողական չես ինտիմ հիգիենայի հարցերում: Պատճառ կարող են լինել նաև հակաբիոտիկների անկանոն ընդունումը, հղիությունը, հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործումը:

 

Էմոցիոնալ պատճառները: Ցավը կարող է առաջանալ զուգընկերոջից ենթագիտակցաբար խուսափելու պատճառով, քանի որ դու ամեն անգամ հիշում, մտածում ես ցավի մասին և կարծես նախապես զգում այն: Հենց այդ պատճառով շատ կարևոր է այդ խնդիրների մասին ազատ ու անկաշկանդ խոսել սիրելի տղամարդու հետ: Պետք չէ լռությամբ տառապել' մտածելով, որ դա նորմալ է: Միասին գնացեք բժշկի:

 

Ցավ հեշտոցում: Տհաճ զգացողություններ սեռական ակտի ժամանակ:

 

Ֆիզիկական պատճառները: Կարող է մի քանի պատճառ լինել: Եթե քո զուգընկերը շատ է շտապում, և դու չես հասցնում բավականաչափ գրգռվել, հեշտոցին չորությունը հանգեցնում է նման տհաճ զգացողությունների: Նման խնդիր կարող են առաջացնել նաև հորմոնային տեղաշարժերը' կապված երեխային կերակրման, հակաբեղմնավորիչների անկանոն ընդունման հետ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ պրոգեստերոն: Լուրջ պատճառ է նաև կլիմաքսը: Հորմոնային փոփոխությունների դեպքում, եթե բավականաչափ չես գրգռվել, միևնույնն է, հեշտոցը չոր է մնում:
Երբեմն պատճառը կարող է լինել վագինիզմը' սեռական ակտի ժամանակ հեշտոցի մկանների ջղակծկումը: Բայց դա ավելի շուտ հոգեբանական խնդիր է, որով տառապում են կանայք, ովքեր չեն կարողացել մոռանալ կուսաթաղանթի գերցավոտ պատռման մասին «հեքիաթները»:

 

Էմոցիոնալ պատճառները: Հնարավոր է' զուգընկերոջ հետ ունեցած անկայուն հարաբերությունները թույլ չեն տալիս թուլանալ և սեքսից հաճույք ստանալ: Հոգեպես միշտ լարված ես: Պատճառը կարող է լինել նաև քո ցածր ինքնագնահատականն ու սեփական մարմնից դժգոհ լինելը: Դու ի վիճակի չես գրգռվել միայն այն պատճառով, որ չես կարողանում քեզ ցանկալի զգալ:

 

Մասնագիտական տերմինաբանությամբ ցավոտ սեռական հարաբերությունը կոչվում է դիսպարեունիա կամ գենիտալգիա, որն առաջանում է սեռական ակտի ժամանակ կամ դրանից հետո:

 


Սեքսուալ ցավ կարող է առաջանալ, երբ սեռական մերձեցման փորձ է կատարվում անբավարար սեռական գրգռման դեպքում կամ սադոմազոխիստական գործողությունների արդյունքում: Դիսպարեունիան կարող է կապված լինել մկանային լարվածության հետ, ինչը առնանդամի ներհրման համար մեծ դժվարություններ է հարուցում, իսկ ներհրումներ կատարելիս լորձաթաղանթի տրավմատիզացիայի հետևանքով առաջանում է ցավ` տեղակայված հեշտոցի, փոքր կոնքի և արտաքին սեռական օրգանների շրջանում: Իրավիճակն ավելի է բարդանում, երբ առնանդամը խոշոր է ու մեծ: Ուստի այդքան տարածված «Որքան մեծ, այնքան լավ» սկզբունքը ճիշտ հակառակ ազդեցությունն ունի:

 

Աններդաշնակ սեռական կյանքը, որը չի համապատասխանում կնոջ սեռական պահանջներին և նախընտրություններին, կարող է ուղեկցվել բացասական էմոցիաներով` տհաճություն, զզվանք և այլն: Այս դեպքերում սեքսուալ հուսախաբություններով պայմանավորված տհաճ զգացողությունները կնոջ կողմից ընկալվում են իբրև ցավի առկայություն և շարունակաբար կրկնվելով` պատճառ հանդիսանում սեռական հարաբերություններից խուսափելու համար:

 

Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից: Կոնֆլիկտների մասին խոսելու անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է «մարմնի լեզվի» ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը մերժելու ոչ խոսքային դրսևորումն է:

 

Հոգեբանական ծագման դիսպարեունիան կրում է ընտրողական բնույթ: Սեռական հարաբերությունը ցավոտ է լինում միայն կոնկրետ զուգընկերոջ հետ մերձեցման փորձի ժամանակ, և ի սպառ բացակայում է այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալիս: Եթե կինը բացասական վերաբերմունք ունի սեռականության հանդեպ ընդհանրապես, ապա դիսպարեունիայի առաջացումը կախված չէ զուգընկերոջ անձնային հատկանիշներից:

 

Ինչպես հայտնի է, սեքսուալության զարգացման վաղ փուլերում մեծ նշանակություն ունեն երեխայի փոխհարաբերությունները մոր հետ: Այս շրջանում մայր-երեխա շփման միակ և գլխավոր միջոցը տակտիլ զգացողությունն է, որի ընթացքում երեխայի խնամքի ժամանակ մայրը փոխանցում է ամենատարբեր զգացմունքներ` սեր, ջերմություն, զզվանք և ատելություն: Աղջիկը պետք է ստանա մորից մարմնական լիարժեք բավարարվածություն, որը հիմք է հանդիսանում նրա առողջ սեռականության ձևավորման համար: Հակառակ դեպքում աղջիկների մոտ ի հայտ է գալիս «դեֆիցիտային» սեռականություն, որը դրսևորվում է տղամարդկանց հետ շփման ժամանակ տագնապի և վախի զգացումով, որն առավել ակնհայտ է դառնում սեռական մերձեցման ընթացքում: Ի վերջո, ծնողների տված հակասեքսուալ դաստիարակության արդյունքում ձևավորվում են ասեքսուալ վարքային կարծրատիպեր: Սեռական հարաբերության հետ կապված ամեն ինչ նրանք ընկալում են իբրև ոչ կարևոր, ոչ պետքական, երբեմն նույնիսկ` զզվելի: Այդ է պատճառը, որ հետագայում սեռական հարաբերության ընթացքում առաջանում են բացասական հույզեր, որոնք ուղեկցվում են տհաճ զգացողություններով և ցավով:

 

Հաճախ հոգեբանական բնույթի դիսպարեունիան պայմանավորված է կանանց անձնային առանձնահատկություններով: Սովորաբար նման կանայք ինֆանտիլ են և էմոցիոնալ ոչ հասուն: Նրանց բնորոշ են բնավորության հետևյալ գծերը` զգայուն են, համեստ և ամաչկոտ: Ապացուցված է, որ նման բնավորության գծերով օժտված անձանց մոտ ցավի ընկալման շեմը շատ ցածր է, այսինքն` ցավի նկատմամբ ավելի զգայուն են:
Այսպիսով` հոգեբանական բնույթի դիսպարեունիան առաջանում է ամուսնական և սեռական աններդաշնակ հարաբերությունների ֆոնի վրա, հատկապես այն կանանց մոտ, որոնք ունեն փսիխոսեքսուալ զարգացման խանգարումներ և անձնային որոշակի առանձնահատկություններ:

 

Եթե ձեր ինտիմ հարաբերությունները միայն ցավ են պատճառում, ուրեմն հիշեք, որ այդ դեպքում համբերությունը կարող է միայն վնասել առողջությանը և վտանգի տակ դնել ձեր հարաբերությունները: Կարևոր է, որ դուք հասկանաք հետևյալը` այդ խնդիրները լուծելի են: Պարզապես պետք է խուճապի չմատնվել, չհաշտվել իրավիճակի հետ և հնարավորինս շուտ դիմել բժիշկ-սեքսոպաթոլոգի օգնությանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular