ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրն ընդմիշտ կորցրեց իր երեխային սոցցանցերում ԱՅՍ սխալի պատճառով. զգույշ եղեք

ՎԻԴԵՈ

Համացանցը և երեխաները ոչ միշտ են լավ համադրություն: Շատ ծնողներ համացանցում հրապարակում են իրենց երեխաների լուսանկարները: Բայց բացի հարազատներից և ծանոթներից՝ այդ լուսանկարները կարող են հանցագործներ տեսնել…

Սոցցանցերում երեխաների լոսանկարները հրապարակելու բոլոր վտանգների մասին կհայտնի EnterTrain-ը:

 

Երեխաների գողություն

Հաճախ է լինում, որ քո երեխային հանդիսավոր միջոցառում է սպասվում, դու նրան պատրաստում ես և լուսանկարում: Լուսանկարը հրապարակում ես սոցցանցում: Այդ իրավիճակում առաջին տհաճ երևույթը համացանցում հսկայական թվով հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց առկայությունն է, որոնք երեխաների լուսանկարներն օգտագործում են իրենց էրոտիկ երևակայությունները ցուցադրելու համար:

Նրանց գտնել և պատժել շատ դժվար է: Օր օրի համացանացում տարածում է գտնում թվային առևանգումը՝ սոցցանցերի էջերից երեխաների լուսանկարների գողություն և հետագայում դրանք որպես սեփական օգտագործում:

Օրինակ՝ Instagram-ում որիշների երեխաների լուսանկարները գողացողները ստեղծում են առանձին պրոֆիլներ դերային խաղերի մասնակցելու համար: Նրանց գտնել կարելի է #babyrp, #adoptionrp և #orphanrp հեշթեգներով:

Եթե բացես այս հղումները, կգտնես հիրասքանչ ժպտերես երեխաների հարյուր հազարավոր լուսանկարներ հորինված նկարագրություններով, թե նրանք քանի տարեկան են, ովքեր են նրանց մայրը, հայրը, ինչպես և որտեղ են նրանք խաղում, ինչ են սիրում, ինչ՝ ոչ այնքան:

Երբեմն հանցագործները ավելի հեռու են գնում: Նրանք պրոֆիլ են ստեղծում երեխայի անունից կամ նրա լուսանկարը դնում են տարբեր պորտալներում և մակագրում են սրտառուչ գրությամբ. «Ես դժբախտ որբ եմ: Երազում եմ ինձ համար սիրող ընտանիք գտնել»: Այդ ժամանակ երեխայի լուսանկարի տակ հայտնվում են պոտենցիոլ որդեգրողների մեկնաբանությունները՝ նույնպիսի խաղացողների:

Իսկ երբ գտնվում են խոշոր գումարի դիմաց երեխային իրական որդեգրել ցանկացողներ, նրանք սկսում են հետևել: Դա անել շատ հեշտ է, քանի որ հաճախ ծնողները նշում են վայրը, որտեղ արվել է լուսանկարը կամ ինչ միջոցառման է երեխան պատրաստվում գնալ: Իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ մի անգամ կարող է պատահել, որ երեխայիդ փնտրես այգում կամ դպրոցում, բայց չգտնես…

Ինչպես խուսափել վտանգից

 

1. Աշխատիր երեխաների լուսանկարները չհրապարակել սոցցանցերում կամ դա նվազագույնի հասցրու: Հատկապես լուսանկարները, որոնցում երեխան մերկ է:

2. Սահմանափակիր օտար մարդկանց հասանելիությունը քո էջին և հատկապես լուսնակարներին: Դրանցով մտերիմներիդ հետ կիսվիր անձնական հաղորդագրություններում կամ մասնագիտացված պաշտպանված պորտալներում:

3. Եթե չես կարող հրաժարվել համացանցում երեխայի լոււսանկարները հրապարակելուց, գոնե դա խելամիտ արա: Լուսանկարի տակ երեխայի լրիվ անունը մի գրիր, մի նշիր այգին կամ դպրոցը, որտեղ նա հաճախում է կամ վայրերը, որտեղ նա հաճախ լինում է: Խուսափիր նրանից, ինչը կարող է մատնել երեխայի գտնվելու վայրը:

4. Լուսանկարների վրա թափանցիկ նիշեր դիր: Դրանք կարելի է ավելացնել ցանկացած ֆոտոխմբագրով կամ սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով:

5. Ընտանիքիդ անդամներին և ընկերներիդ խնդրիր հետևել այս կանոններին և քո երեխայի լուսանկարը չհրապարակել առանց քեզ հետ նախապես համաձայնեցնելու:

6. Մի հրապարակիր երեխայի լուսանկար, որը հետագայում նրան կարող է ամաչեցնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular