Էլեն Ասատրյանը` Ժաննա Բուտուլյանին «օգտագործելու», նրա շնորհիվ հայտնի դառնալու և աշխատանքը խլելու մասին
ՎԻԴԵՈՀամացանցում հայտնվել է նոր սկանդալային հրապարակում` դերասանուհիներ Ժաննա Բուտուլյանի և Էլեն Ասատրյանի մասին:
«Նախանձելի ընկերուհիները բաժանվեցին. Էլենն օգտագործեց Ժաննային, նրա շնորհիվ հայտնի դարձավ և խլեց նրա աշխատանքը»` այս վերնագիրը կրող նյութում հեղինակը վստահ նշել է, թե ընկերուհիները վիճել են, քանի որ Էլենը ամեն ինչ արել է, որպեսզի զբաղեցնի Ժաննայի աշխատանքը և արդյունքում դա հաջողվել է նրան:
Ավելի մանրամասն՝ այստեղ
Life.panorama.am-ը այս մասին խոսելու նպատակով կապ հաստատեց Էլեն Ասատրյանի հետ, ով հերքեց տարածված ասեկոսեները և մանրամասնեց.
«Մեր միջև ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Իսկզբանե մենք որոշել էինք միասին աշխատել նույն ակումբում, պարզապես մի օր Ժաննան ուշագնաց եղավ, իսկ հիվանդանոց տանելուց և համապատասխան անալիզների պատասխանները ստանալուց հետո բժիշկն ասաց, որ Ժաննան ֆիզիկապես պատրաստ չէ ակտիվ աշխատել, իր վարած ապրելակերպը սխալ է և պետք է ավելի հանգիստ գրաֆիկով աշխատի: Դրանից հետո Ժաննան որոշեց թողնել աշխատանքը: Իհարկե, ես մի քանի անգամ համոզել եմ նրան, որ վերադառնա, բայց նա հրաժարվել է` նախընտրելով պասիվ կյանք վարել»:
Հարցին, թե նախկինում միասին շատ լուսանկարներ հրապարակել սիրող ընկերուհիներն այս դեպքում ինչո՞ւ այլևս նկարներ չեն հրապարակում, պատասխանեց.
«Միայն հիմար և սահմանափակ մարդիկ կարող են մտածել, որ եթե տվյալ անձը նկար չի հրապարակում, ուրեմն գժտված է ինչ-որ մեկի հետ: Ես իմ մայրիկի հետ հրապարակած նկար չունեմ, դա նշանակում է, որ ես ո՞րբ եմ: Ես ու Ժաննան շարունակում ենք մտերիմ լինել, պարզապես հիմա ես խիստ ծանր գրաֆիկով եմ աշխատում, նոր սերիալում եմ նկարահանվում, ակումբում եմ աշխատում, էլ չասեմ, որ վերջին ամիսներին հաճախ եմ մեկնում Մոսկվա: Մենք չենք վիճել, պարզապես իմ զբաղվածության պատճառով շփումն է պակասել»:
Մենք փորձեցինք խոսել նաև Ժաննայի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան