ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյան. «Երևանի զարգացման հնգամյա ծրագրով մենք մեր առջև հստակ խնդիր ենք դրել. ամբողջությամբ ավարտել նաև մանկապարտեզների հիմնանորոգման ու նորոգման ծրագիրը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հետ: 

Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ձեռքբերումները, ինչպես նաև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը: Խոսելով նախորդ տարի կատարած աշխատանքների մասին` Արմեն Ուլիխանյանը նշել է, որ 2017թ. ընթացքում ամբողջությամբ ավարտվել են համայնքային ենթակայության մշակութային և մարզական օջախների հիմնանորոգման աշխատանքները, ինչի արդյունքում այսօր տվյալ հաստատություններ հաճախող երեխաների թվի շուրջ 40 տոկոս աճ է արձանագրվել: 
Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից պայմաններ են ապահովվել Երևանի կենդանաբանական այգում, որը վարչական շրջանի հանգստի լավագույն գոտիներից մեկն է: Նախորդ տարի Նոր Նորք վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել նաև բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, ինչպես նաև կանաչապատման ուղղությամբ: Բնակիչների տնօրինմանն է հանձնվել բարեկարգված շուրջ 30 բակային տարածք, անցկացվել է շուրջ 5800 գծմ լուսավորության նոր ցանց, պետական միջոցներով ու միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում մեկնարկել են կրթական մի շարք օջախների հիմնանորոգման աշխատանքները, որոնք կշարունակվեն նաև այս տարի: Զեկուցվել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել նաև Արցախի շրջանների, ՀՀ մարզերի ու արտերկրի գործընկեր քաղաքների հետ: Անդրադառնալով 2018թ. նախատեսված ծրագրերին՝ Արմեն Ուլիխանյանը վստահեցրել է, որ վարչական շրջանի աշխատակազմը կշարունակի հետևողական աշխատանք տանել նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ: 
«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ 2018թ. ծրագրով նախանշված բոլոր աշխատանքները ևս կիրականացվեն ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ընթացիկ բոլոր ծրագրերին զուգահեռ՝ թիմը հետևողական աշխատանքներ կտանի նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ: Պետք է նշեմ, որ նախորդ տարի այս մասով մենք ունեցել ենք ձեռքբերումներ. Նոր Նորքում շահագործման են հանձնվել հյուրանոցային, առևտրային ու մարզական մի շարք խոշոր կենտրոններ, որոնք իրենց հերթին տնտեսական աշխուժություն են մտցրել վարչական շրջանի կյանքում ու առօրյայում», - նշել է Արմեն Ուլիխանյանը: 
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նոր Նորք վարչական շրջանի կատարած աշխատանքը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է կրթության ոլորտում առկա անելիքներին: 
«Վերջին տարիներին մենք սկսեցինք բավականին հավակնոտ ծրագրեր կյանքի կոչել կրթության ոլորտում, ինչի արդյունքում Երևանի բազմաթիվ ուսումնական հաստատություններ վերակառուցման ու գույքի թարմացման հնարավորություն ունեցան: Եվ, իսկապես, ողջունելի է, որ մեր այս աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունենում նաև մասնավոր կառույցները: Երևանի զարգացման հնգամյա ծրագրով մենք մեր առջև հստակ խնդիր ենք դրել ամբողջությամբ ավարտել նաև մանկապարտեզների հիմնանորոգման ու նորոգման ծրագիրը: Սրանք աշխատանքներ են, որոնք կյանքի կոչելու համար վարչական շրջանների աշխատակազմերը պետք է ամենօրյա հետևողականություն ցուցաբերեն: Ի վերջո, մրցունակ Երևան ունենալու առաջին նախապայմանը հենց որակյալ կրթության ապահովումն է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել նաև կանաչ տարածքների ընդլայնմանն ու խնամքին ուղղված աշխատանքները: 
«Նոր Նորք վարչական շրջանը խորհրդային տարիներին ամենականաչապատ տարածքներից էր և ուներ բավականին շատ այգիներ և պուրակներ: Մեր նպատակն է նախ վերականգնել այդ տարածքները, որը նաև Նոր Նորքի բնակիչների պահանջն ու ցանկությունն է, իսկ հետագայում նաև ավելացնել դրանց քանակը: Այս աշխատանքներում, պետք է ապահովեք նաև մեր համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունը, ինչը վստահ եմ՝ նրանք մեծ սիրով կընդունեն»,- նշել է քաղաքապետը: 
Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանքներ տանել 2018թ. նախատեսված ծրագրերը ևս ամբողջությամբ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն Երևանի զարգացման ու քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի համար հարմարավետ միջավայրի ապահովման հարցում:

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular