ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԱՐՍԱՓԵԼԻ Է. Փաստեր կանացի հիգիենայի մասին, որոնք ձեզ պարզապես շոկի մեջ կգցեն.

ՎԻԴԵՈ

Վերջերս բացի ստատուսներից, սեքսից, բավականին շատ են փնտրում նաև սեռական օրգանների հիգիենայի մասին ինֆորմացիա: Հիգիենայի այս «մասնավոր դեպքի» մասին շատ քիչ ծնողներ են խոսում իրենց հերեխաների հետ, չնայած որ այն ամենակարևորներից մեկն է: Այս հոդվածը հենց այդ բացը լրացնելու համար է:

Նախ անդրադառնամ ընդհանուր դեպքերին.

Թե’ տղամարդկանց, թե’ կանանց ներքնազգեստը պետք է լինի բնական կտորներից, ոչ շատ ձիգ, որպեսզի մաշկը նորմալ նյութափոխանակություն կատարի, ստանա թթվածին, արյունատար համակարգը ազատ աշխատի: Խորհուրդ չի տրվում երկար ժամանակով կրել ստրինգներ, քանի որ դրանք ոչ միայն չեն պաշտպանում սեռական օրգանները արտաքին միջավայրի աղտոտվածությունից և վարակներից, որ կարող են ներթափանցել օրգանիզմ, այլև վնասում են մաշկը և այն նուրբ հանգույցները, որ տեղակայված են մարմնի այդ հատվածում:

Խուսափեք երկար ժամանակով թաց լողազգեստ կրելուց:

Օրվա ընթացքում աշխատեք գոնե երկու անգամ սովորական գոլ ջրով լվացվել: Ընդ որում` խուսափեք սպունգ (мочалка) օգտագործելուց, ինչպես նաև մի օգտագործեք օճառներ, դրանք չորացնում են մաշկը, ինչը սեռական օրգանների միկրոմիջավայրի խախտման կարող է բերել: Մի մոռացեք նաև, որ մարմնի այդ հատվածում մաշկը շատ նուրբ է և կարող է վնասվել նույնիսկ ձեռքով լվանալու դեպքում անզգույշ շարժումներ անելու հետևանքով:

Սրբիչը, որից օգտվում եք, պիտի լինի ՄԻԱՅՆ Ձերը: Իսկ ամեն անգամ լվացվելուց առաջ համոզվեք, որ այն մաքուր է (չի ընկել գետնին և այլն):

Հիմա ավելի մանրամասն կանդրադառնամ արական և իգական սեռական օրգանների հիգիենայի առանձնահատկություններին:

Տղամարդկանց համար առօրյա հիգիենան պետք է անպայման ներառի սեռական օրգանների լվացում գոլ ջրով: Անհրաժեշտ է ամեն օր փոխել ներքնազգեստը: Բացի այդ` պետք է օգտվել անձեռոցիկներից կամ փափուկ թղթից պատրաստված զուգարանի թղթերից նաև միզելուց հետո: Այդ ֆունկցիան ոչ մի դեպքում չպիտի կատարի Ձեր ներքնազգեստը: Տարիքի հետ տղամարդիկ ավելի ուշադիր պիտի լինեն իրենց հիգիենայի նկատմամբ, ինչպես նաև տարվա ընթացքում 2-3 անգամ այցելեն ուռոլոգի (անպայման չէ, որ ինչ-որ վարակի կամ հիվանդության կասկածներ ունենաք, ուղղակի համոզվեք, որ Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է):

Այն տղամարդիկ, ովքեր օրվա ընթացքում երկար ժամանակ նստած վիճակում են (մեքենա, գրասենյակային աշխատանք), լավ կլինի, որ պարբերաբար մի քանի րոպե քայլեն (օրինակ` գրասենյակում կամ մեքենան կանգնեցնեն անհրաժեշտ վայրից մի փոքր հեռու): Դա հնարավորություն կտա հնարավորինս խուսափել թութքից, ինչպես նաև կնվազեցնի մարմնի ջերմաստիճանը արական սեռական օրգանների հատվածում (տղամարդիկ կարող են մինչև վեց ամսով կորցնել սերունդը շարունակելու հնարավորությունը սեռական օրգանները անընդհատ տաք պահելով):

Զուգարան գնալուց հետո աշխատեք հնարավորության դեպքում օգտվել ոչ թե զուգարանի թղթից, այլ գոլ ջրով լվացվելուց (կարող եք ձեռք բերել биде):

 

Մանրամասներն՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular