ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսեք,թե ինչ անամոթ արարքների են պատրաստ աղջիկները հանուն փողի (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ի՞նչ չգիտեն տղաներն աղջիկների մասին, որ կուզենային իմանալ

Ինչու՞ են հիմնականում  աղջիկները մտածում դիետաների մասին: Ինչու՞ են նրանք հագնվելիս իրենց ուշադիր զննում հայելու առաջ: Ինչու՞ են աղջիկները 2 ժամից ավել հարդարվում, եթե նույնը կարող են անել երեսուն րոպեի ընթացքում: Ինչու՞ են աղջիկները կարճ կիսաշրջազգեստներ հագնում և բարձրակրունկներ կրում, եթե դրանցով չեն կարողանում ազատ տեղաշարժվել: Շատ աղջիկներ շրթներկը տարածում են  շրթունքներից վեր՝ մինչը քիթը ընկած հատվածը:

Ո՞րն է իմաստը:

Ինչի՞ մասին են մտածում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները քնելուց առաջ կամ լողանալիս: Ինչու՞  են շատ  աղջիկներ ամաչում կարճ զգեստներից, եթե լողափին հագնում են ամենասեքսուալ լողազգեստները: «Առավոտ երիտասարդականն» այսօր «ուսումնասիրություն» է անցկացրել տղաների շրջանում: Հարցն հետևյալն է. «Ի՞նչ չգիտեն տղաներն  աղջիկների մասին, որ կուզենային իմանալ»: Տղաների մեծամասնությունը կեսկատակ-կեսլուրջ հղեց վերը նշված հարցերը: Եղան նաև այլ հարցեր: «Չեմ հասկանում՝ ինչու՞ են աղջիկները նեղանալիս անջատում հեռախոսը, եթե 10 րոպե հետո  պիտի գրեն, որ իրենք նեղացած են և 15 րոպե հետո զանգեն, ասեն, որ իրենք ավելի շատ են նեղացած տղայի անտարբերությունից»,-հարցնում է 22-ամյա Գրիգորը: Իսկ 17-ամյա  Էդգարը զարմանում է ՝ ինչպե՞ս է ստացվում, որ աղջիկները միշտ գումար են  ունենում  իրենց մոտ, իսկ տղաները հաճախ պարտքեր են կուտակում. «Աղջիկներն  ավելի առատաձեռն են, ավելի շատ են գումար ծախսում, բայց նրանց մոտ գումարը չի վերջանում: Ինձ միշտ հետաքրքրել է այդ հարցը: Աղջիկնե՛ր, որտեղի՞ց եք գումար գտնում,  Ձեր հա՞յրն է տալիս՝ վստահելով, որ գումարը ծխախոտի վրա չեք մատնի, թե՞ փեսացուն»,-հարցնում  է նա: Ռուսական կայքերից մեկն էլ ՝ headline.kz-ն,   տալիս է տղաներին հետաքրքրող  որոշ հարցերի պատասխանները. Աղջիկների 90% իր մարմինը իդեալական չի համարում: Նրանք երբեմն ավելի նեղ տաբատներ են կրում նիհարելու ակնկալիքով: Երբեք չեք հանդիպի մի աղջկա, ով մյուսին նախանձի իրենից  ավել խելացի լինելու համար: Մրցակցությունը սովորաբար ընթանում է արտաքին գեղեցկության շուրջ: Եթե նույնիսկ աղջիկը չի շպարվում, միևնույն է, Դուք նրա պայուսակում կհայտնաբերեք կոսմետիկա: Յուրաքանչուր աղջիկ ցավ է ապրում, երբ բաժանվում է իր ընկերոջից, անգամ եթե նա նրան չէր սիրում: 

Նյութը՝ http://intermedia24.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular