ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտանեկան լուսանկարներ, որոնք ոչ մի դեպքում չպետք է հայտնվեին համացանցում. Սա պարզապես խայտառակություն է(տեսանյութ)

ՎԻԴԵՈ

10 փաստ Պուտինի ընտանեկան կյանքի մասին (ֆոտո)

Առավել մանրամասն  Այստեղ

Հունիսի 6-ին Վլադիմիր Պուտինն իր կնոջ` Լյուդմիլա Պուտինի հետ այցելել էր Կրեմլի պետական պալատ «Էսմերալդա» բալետը դիտելու: Ներկայացումից հետո, լրագրողների հետ զրույցի ընթացքում, Ռուսաստանի նախագահը կիսվել է իր անձնականի մասին և հայտնել, որ պատրաստվում է ամուսնալուծվել:  Նա որպես պատճառ նշել էր իր մշտական զբաղվածությունը: 

Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինի օրիորդական ազգանունը Շկրեբնևա է. ամուսնինները միասին ապրել են 30 տարի: 

Մինչ ամուսնությունը Լյուդմիլան աշխատել է որպես բորտ ուղեկցորդուհի: 1980 թ-ին  ընդամենը երեք օրով լինելով  Լենինգրադում, նա ծանոթանում է ապագա ամուսնու հետ: 

Իրենց հարաբերությունները զույգն օրինականացնում է 1983 թ-ին: Արդեն ամուսնությունից հետո ապագա առաջին տիկինն ավարտում է Լենինգրադի պետական համալսարանը և ձեռք բերում նոր` բանասերի մասնագիտություն: 

1985 թ-ին Վլադիմիր Պուտինին  աշխատանքի են նշանակում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում. Լյուդմիլան դստեր` Մարիայի հետ գնում է ամուսնու հետ: 

1986 թ-ին Դրեզդենում ծնվում է նրանց երկրորդ աղջիկը` Կատերինան: 

1990 թ-ին ընտանիքը վերադառնում է Լենինգրադ: Վեց տարի անց նրանք տեղափոխվում են Մոսկվա, որտեղ էլ Պուտինը սկսում է քաղաքական գործչի իր կարիերան: 

Երեք տարին չլրացած նա արդեն զբաղեցնում է  Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: 

Երկրի առաջին տիկինը քիչ է հայտնվել հասարակության առաջ, չնայած որ նրա հետաքրքրություններն ու աշխարհայացքը շատ լայն են` արվեստ, դահուկասպորտ, թենիս: Բացի այդ նա փայլուն տիրապետում է մի քանի օտար լեզուների:  

Արդեն վաղուց շշուկներ են պտտվում երկրի նախագահի և օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևայի սիրային հարաբերությունների մասին, սակայն Պուտինը կտրականապես չի պատասխանում իր անձնական կյանքի մասին լրագորղների ցանկացած հարցին: 

Իրենց ամուսնալուծությունն ամուսիններն անվանում են քաղաքակիրթ և պատրաստվում են շարունակել իրենց շփումը նույնիսկ ամուսնալուծությունից հետո:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular