Հորոսկոպի ամենակոնֆլիկտային և ոչ կոնֆլիկտային զույգերը. իսկ Դուք նրանց մեջ կա՞ք
ՎԻԴԵՈՄարդիկ միմյանց ձգում են մագնիսական ձգողությամբ: Որոշ մարդկանց հետ ապրում ենք՝ հոգիները միախառնելով իրար, իսկ որոշների հետ էլ լեզու չենք կարողանում գտնել: Եվ հարցն այն է, թե ինչպես հասկանալ՝ համապատասխան ենք, թե ոչ:
Ավելի մանրամասն՝ այստեղ
Իդեալական զույգեր
Շատերը կարծում են, որ մարդիկ պետք է համապատասխանեն իրար և պետք է ունենան նույն նախասիրությունները: Մի կողմից սա ճիշտ է, իսկ մյուս կողմից՝ այդքան էլ չէ: Իրականում, նույն տարրի մարդկանց հարաբերությունները շատ հանգիստ են լինում: Այս մարդիկ չափազանց լավ են հասկանում միմյանց, քանի որ կոնֆլիկտի թեմա չկա:
Իդելական են համարվում կենդանակերպի նշանների հետևյալ զույգերը՝
Ցուլ+Կշեռք
Աղեղնավոր+Ձուկ
Խոյ+Կարիճ
Երկվորյակ+Կույս
Ջրհոս+Այծեղջյուր
Միշտ չէ, որ այս նշանները հեշտ են լեզու գտնում իրար հետ: Կապի մեջ լինելով՝ յուրաքանչյուրը բացահայտում է իր մեջ մի նոր բան, որ երբևիցե չէր բացահայտել: Այս նշանները շատ լավ են լրացնում մեկը մյուսին:
Ամենակոնֆլիկտային զույգերը
Կան կենդանակերպի նշաններ, որոնց պետք չէ միասին լինել: Իհարկե, նրանք հանդիպում են, փորձում են հարաբերություններ ստեղծել, սակայն հենց ծանոթության պահին էլ կարող է կոնֆլիկտ առաջանալ: Հարց է առաջանում՝ ինչպես կարող էին այս նշանի տակ ծնված մարդիկ գրավել միմյանց: