ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կհամարվի արդյո՞ք ազոտային թթվի կիրառումը ահաբեկչություն. Հայոց քաղաքացիական «կոյուղաջրերի» աղբյուրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում ցուցադրական սադրանքներով հայտնի Երկիր Ծիրանի կուսակցության անդամները բեմադրեցին մինչ օրս իրենց ամենահաջողված ակցիան: ԵԾ անդամները, իրենց պնդմամբ, Նուբարաշենի կոյուղաջրերով լի գարշահոտ ապակե տարաներով սլացան քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղղությումբ: Դժվար է ասել, թե ինչ վերջնական նպատակ էին հետապնդում ընդդիմադիրները, քանի որ քաղաքապետարանի աշխատակիցները և ՀՀԿ ավագանիները խոչընդոտեցին կրեատիվ ակտիվիստներին: ԵԾ ավագանին ապտակեց ՀՀԿ ավագանուն, վերջինս համաչափ պատասխանեց, այնուհետև ԵԾ ավագանու մազերից քաշեցին ու հարվածեցին, իսկ հայտնի դերասան, ՀՀԿ ավագանու անդամ Գոռ Վարդանյանն ուժով ընդդիմադրին հեռացրեց դահլիճից:

Լուրեր տարածվեցին նաև, որ ապակե տարաներում ազոտային թթու էր գտնվում: Եթե այս լուրերը հաստատվեն, ապա հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել, քան ԵԾ անդամները նախատեսում էին: Բանն այն է, որ այդ թթուն շատ վտանգավոր է, և նույնիսկ դրա գոլորշին կարող է առողջությանը ծանր վնաս հասցնել: Գուցե սա էր պատճառը, որ ԵԾ անդամները դեմքը փակել էին դիմակներով: Ըստ քիմիական հանրագիտարանների տված տեղեկության, այս թթվի գոլորշին, ի թիվս բազմաթիվ ծանր հետևանքների, կարող է նաև սրտանոթային համակարգի խափանման պատճառ դառնալ: Սա առավել ուշագրավ է, քանի որ միջադեպի արդյունքում դեռևս միակ հաստատված տուժողը կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն է, ով ավագանիում տեղի ունեցածի հետևանքով հոսպիտալացվել է և սրտի վիրահատություն տարել: Հանրային վայրում նման թունավոր նյութի կիրառման իրավական հետևանքները կարող են կործանարար լինել ԵԾ անդամների ոչ միայն քաղաքական կարիերայի, այլ նաև ճակատագրի համար:

Միջադեպը միանգամից դարձավ սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների միակ քննարկվող թեման: Միանգամից հայտնվեցին ավանդական դարձած մոնտաժված տեսաձայնագրություններ, որտեղ կնոջ ապտակը չկա, իսկ տղամարդունը՝ կա: Հնչած մեղադրանքներին ավելացվեց նաև սեռական ոտնձգությունները, ինչը նույնպես, ըստ ավանդույթի, արվում է նման դեպքերի ժամանակ։ ԵԾ ավագանին հայտարարեց, որ իր կրծքին դիպչել են: Սեռական ոտնձգությունների գծով մասնագիտացած բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ սա բաց չթողեցին և իրենց ողջ պոտենցիալը ներդրեցին, որ արտասահմանյան դոնորները հասկանան, որ ներկա պահին Արևմուտքում շատ նորաձև թեման իր ուրույն տեղն ունի նաև Հայաստանում, ուստի պետք է պատշաճ կերպով ֆինանսավորում լինի: Գրանտը կգրեն, ըստ ամենայնի, կստանան ավելի շատ, քան ստանում էին առհասարակ, կծախսեն և․․․ Հենց այստեղ է հայոց քաղաքական համակարգի իմպոտենցիայի հիմնական պատճառներից մեկը: Ակտիվիստները չեն փորձելու վիճակագրությամբ ապացուցել Հայաստանում ահագնացող սեռական ոտնձգությունների վտանգը: Դա չեն անելու նաև դոնորները: Ակտիվիստին փող է պետք, իսկ դոնորին՝ ազդեցություն:

Եթե մի կողմ դնենք հռետորաբանությունն ու բարոյափիլիսոփայական լիրիկական շեղումները, ապա երկու կողմերից որևէ մեկին բուն խնդրի լուծում անհրաժեշտ չէ: Ավելին, խնդրի լուծումը հակասում է թե՛ ակտիվիստի, թե՛ դոնորի անձնական շահին: Սա է պատճառը, որ, չնայած տարիներ շարունակ դոնորները ֆինանսավորում են համասեռամոլների հանդեպ հանդուրժողականություն սերմանող ծրագրեր և չնայած այդ գրանտերը ստացող ակտիվիստները բավականին սկզբունքային են թվում (քաղաքապետարանի մուտքի դիմաց տեղի ունեցող ակցիայում նույնպես նրանք առաջնագծում էին), բուն հանդուրժողականությունը չի ավելանում, իսկ երիտասարդների շարքերում անհանդուրժողականությունը նույնիսկ աճում է: Ոչ մեկ չի փորձում բուն խնդրին լուծում տալ․ Ակտիվիստին պետք է փող, իսկ դոնորին՝ մեդիա բովանդակություն: Արդյունքում հանրության մոտ շարունակաբար անկում է ապրում վստահության աստիճանը թե՛ ՀԿ-ների, թե՛ ԶԼՄ-ների հանդեպ:

Սա անհանդուրժողականության աստիճանի հետ մեկտեղ արձանագրվում է նույն գրանտերի շրջանակներում անցկացված հարցումներում: Մի պայծառ օր էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զարմանքով արձանագրում է, որ ԵՊՀ ուսանողներն ԱՄՆ-ն համարում են ահաբեկչության հիմնական հովանավորող: Բա ու՞մ համարեն: «Սասնա Ծռեր» խմբին ոչ «Սպուտնիկ»-ն է արդարացնում, ոչ էլ Russia Today-ը, դա անում է ԱՄՆ կոնգրեսից ֆինանսավորվող ու Բաքվի շահերին ծառայող «Ազատություն» ռադիոկայանը:

ԶԼՄ-ներին էլ բացարձակ չի հետաքրքրում բովանդակային բաղկացուցիչը, որովհետև նրանք էլ են նույն գրանտների հույսին ապրում: Ահա թե ինչու գրվեցին բազմաթիվ ավանդական բիրտ-ռեժիմ ոճի նյութեր, մինչդեռ, բուն խնդիրը մոռացության մատնվեց, քանի որ բուն նպատակը բուն խնդրի հետ կապ չուներ: Ոչ մեկին չի հետաքրքրում Նուբարաշենի բնակիչների խնդիրները՝ կապված կոյուղու հետ: Դա, ըստ ամենայնի, բնակիչներին էլ չի մտահոգում, այլապես, դժվար նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ին քվե տար։

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, օրեր առաջ շահարկելով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու թեման, զգուշացնում էր, որ սրացումներ տեղի կունենան: Պարզ է, որ նա սեփական վարչապետության մասին չէ, որ հոգ է տանում… Ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ Զարուհին վարչապետի կամ որևէ այլ լուրջ քաղաքական պաշտոն զբաղեցնելու ամբիցիաներ չեն կարող ունենալ՝ թանկացումների դեմ անցկացվող երթը և Փոստանջյանի ակցիաները դրա վառ ապացույցն են: Այս սրացումները միանգամայն այլ մարդու փորացավի արտացոլանք են: Նույն Փաշինյանը միջադեպից րոպեներ անց շտապեց քաղաքացիներին հավաստիացնել, որ ՀՀԿ-ն միայն բռնի ուժն է հասկանում, հասկանալով, որ քաղաքական որևէ այլ տարբերակով հնարավոր չի ավարտել «Սասնա Ծռեր»-ի սկսած գործը և Կարեն Կարապետյանին կարգել վարչապետ:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular